«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Երկարատև ուսուցումը չի ազդում դեմենցիայի վրա

Երկարատև ուսուցումը չի ազդում դեմենցիայի վրա

Նախկին հետազոտություններից ենթադրվում էր, որ ուսուցման լրացուցիչ տարին օգնում է նվազեցնել դեմենցիայի վտանգը: Սակայն Դույսբուրգ-էսսեն համալսարանի հետազոտողները հերքել են այդ կապը: Նրանց աշխատանքը հիմնված է դպրոցական բարեփոխման վրա, որը 80 տարի առաջ ընդլայնել է կրթությունը Շվեդիայում: Իրենց արդյունքները նրանք ներկայացրել են The American Journal of Epidemiology-ում:

Գիտնականների խումբը մի քանի տարի ուսումնասիրել է արխիվները՝ այդ բարեփոխման մասին տեղեկատվություն հավաքելու համար: Նախորդ դարի 30 և 50 -ական թվականներին Շվեդիայում պարտադիր կրթությունը յոթնամյա էր:  Հետազոտողները համեմատել են, թե ինչպես են կրթության տարբեր տևողություններն ազդել դեմենցիայի արտահայտման վրա:

Աշխատանքային շուկայում հաջողությունների զուգահեռ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լրացուցիչ կրթությունը նկատելի ազդեցություն չի թողնում հետագա կյանքի վրա՝ մասնագիտական հաջողությունները, միջին եկամուտը բարեփոխումից հետո գրեթե փոփոխության չեն ենթարկվել: Պրոֆեսոր Մարտին Կարլսսոնը բացատրում է, որ տվյալ դեպքում կարող է լինել հարաբերակցություն, բայց ոչ պատճառա-հետևանքային կապ:

«Կարևոր գործոնները, որոնք ապահովում են դպրոցում ուսման հաջողությունը, օրինակ, ինտելեկտը կամ սոցիալ-տնտեսական վիճակը, նույնպես ազդում են ծերացման գործընթացի վրա». ընդգծում է հետազոտության հեղինակը:

13.01.2021