«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Պաշտպանություն վիրուսից. ինչպե՞ս և ե՞րբ դիմակ կրել

Պաշտպանություն վիրուսից. ինչպե՞ս և ե՞րբ դիմակ կրել

Որպես կանոն, տանը կամ փողոցում դիմակ կրելու իմաստ չկա: Տանը անիմաստ է դիմակ կրել, քանի որ, եթե ընտանիքի անդամներից մեկը հիվանդացել է, և ընտանիքի մյուս անդամները միմյանցից մշտական մեկուսացման մեջ չեն գտնվում, ամենայն հավանականությամբ, նրանք ևս կվարակվեն վիրուսով:   


Իմաստ ունի դիմակ կրել հասարակական վայրերում (խանութներ, դեղատներ, բժշկական հաստատություններ, հասարակական տրանսպորտ), որտեղ բազմաթիվ մարդիկ են տեղաշարժվում, և հազալու կամ փռշտալու ժամանակ մարդկանց վրա կաթիլների ընկնելու հավանականությունը նվազի: Բերանի և քթի ծածկումը, այս դեպքում, զգուշության ճիշտ միջոցառում է: Դիմակը կարող է օգնել առողջ մարդուն այն դեպքում, երբ վիրուսակիրը հազում է նրա ուղղությամբ, այսպիսով, ինչ-որ չափով կնվազի հավանականությունը, որ վիրուսը կաթիլների ձևով կընկնի առողջ մարդու վրա այնպիսի չափաբաժնով, որը բավարար կլինի, որ վերջինս վարակվի և հիվանդանա:


Վիրաբուժական (բժշկական) դիմակը չի պաշտպանում բուժաշխատողին, քանի որ ամենուր չէ, որ սերտ կպչում է մաշկին: Դիմակի ձևի պատճառով օդը կարող է թափանցել դիմակի ստորին կամ կողմնային մասերից: Վարակից պաշտպանվելու համար բուժաշխատողները պետք է կիրառեն որակյալ նյութից պատրաստված ռեսպիրատորներ, որոնք բոլոր կողմերից ամուր նստում են մաշկին:


Փականով ռեսպիրատորի կիրառման դեպքում, պետք է հետևել, որպեսզի այն շինարարական ռեսպիրատոր չլինի, որը թեև ֆիլտրում է ներշնչած օդը, սակայն արտաշնչած օդը փականի միջով անցնում է առանց ֆիլտրման:


Երբ սովորական մարդը կրում է վիրաբուժական դիմակ, այն դասակարգվում է որպես բժշկական միջոցների կիրառում` արտադրողի կողմից չնախատեսված եղանակով:


Ըստ ECDC գնահատականի՝ այն կարող է իր մեջ լուրջ ռիսկեր ներառել, քանի որ արտադրողը չի նախատեսել նմանատիպ կիրառում: Այդ պատճառով պետք է լրջորեն քննարկել հնարավոր վտանգները և օգուտը:  


Վիրաբուժական դիմակը պետք է.

 

  • խանութների աշխատակիցներին, բացառելու գնորդների վարակումը և ապրանքի հետ շփումը,
  • սննդային արտադրամասի աշխատակիցներին,
  • գեղեցկության ծառայությունների ոլորտի աշխատակիցներին:
 

Բժշկական դիմակը չի պաշտպանում վարակված մարդու հետ շփվելիս: Անհրաժեշտ է հետևել բոլոր կանոններին: Գնորդի հետ շփման մեջ գտնվող վաճառողը պետք է իրականացնի լրացուցիչ միջոցառումներ. բժշկական դիմակը փոխարինի անհատական պաշտպանության միջոցներով, կիրառի դեմքի պաշտպանության հարմարանքներ և այլն:  


Ո՞ր կանոններին պետք է հետևել դիմակը կրելիս


Միայն վիրաբուժական կամ ինքնաշեն դիմակի կրումը կարող է չնվազեցնել այն կրողի վարակման ռիսկը: Դիմակի կրումը կարող է օգնել միայն այլ կանխարգելիչ միջոցառումների հետ զուգակցման դեպքում, ինչպիսին է ձեռքերի մանրակրկիտ լվացումը: Այս դեպքում նույնպես, եթե կա դիմակ կրելու ցանկություն, ապա պետք է հետևել դիմակը կրելու հիմնական կանոններին.

 

  • մինչև դիմակը վերցնելը պետք է ձեռքերը լավ լվանալ,
  • դիմակը պետք է ճիշտ տեղակայված լինի դեմքին. քիթը` փակված և ծայրերը` հնարավորին ձգված,
  • դիմակը պետք է խոնավ չլինի (խոնավ դիմակը պետք է փոխել մոտավորապես յուրաքանչյուր 2-3 ժամ հետո),
  • դիմակը հանելուց հետո պետք է անմիջապես կամ դեն նետել աղբարկղ, կամ լվանալ լվացքի մեքենայով (կտորից պատրաստված դիմակ), կամ կիրառել ստերիլացման համար նախատեսված թերմոստատ,
  • որևէ տեղ դրված օգտագործված դիմակը կարող է վիրուսը տարածել փոշու հատիկների միջոցով և, այսպիսով, վտանգավոր լինել շինության մեջ գտնվող մարդկանց համար:

 

14.12.2020