«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Պաշտպանություն վիրուսից. ինչպե՞ս կանխել կորոնավիրուսով վարակումը, և ի՞նչ անել կասկածի դեպքում

Պաշտպանություն վիրուսից. ինչպե՞ս կանխել կորոնավիրուսով վարակումը, և ի՞նչ անել կասկածի դեպքում

Լվացե՛ք ձեռքերը: Ձեռքերը պետք է լվանալ օճառով և հոսող, տաք ջրով, անհրաժեշտության դեպքում օգտագործեք սպիրտ պարունակող ձեռքերի ախտահանիչ նյութեր:


Խուսափե՛ք շփումներից: Խուսափեք հազացող կամ փռշտացող մարդկանց հետ սերտ շփումներից:  Եթե շատ մոտ եք գտնվում ախտանիշներով հիվանդին, ինքներդ կարող եք հիվանդանալ:  


Մի դիպե՛ք աչքերին, քթին և բերանին: Երբ կեղտոտ ձեռքերով դիպչում եք աչքերին, քթին կամ բերանին, կա հավանականություն, որ վիրուսը կփոխանցվի նաև Ձեզ:  


Եթե ջերմում եք, հազում և շնչառությունը դժվարացած է, ինչպես նաև ճանապարհորդել եք արտասահմանում, ժամանակին դիմեք բուժօգնության:


Հետևե՛ք Ձեր առողջությանը և մնացեք տանը: Զանգահարեք Ձեր ընտանեկան բժշկին, կամ եթե նա անհասանելի է, զանգահարեք տեղեկատու:


Եթե թեթև շնչական ախտանիշներ ունեք, մանրակրկիտ հետևեք ձեռքերի հիգիենայի սովորական կանոններին, և եթե հնարավոր է, մնացեք տանը մինչև ապաքինվելը:  

Հետևե՛ք շնչական ուղիների հիգիենային:


Եթե փռշտում կամ հազում եք, փակեք բերանը և քիթը` մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով: Անմիջապես նետեք անձեռոցիկը աղբարկղ և լվացեք ձեռքերը:  Եթե այդ պահին անձեռոցիկ չկա, օգտագործեք թևքը (նախաբազկի մասը), բայց ոչ` մերկ ձեռքը:


Բերանի և քթի փակումը կանխում են մանրէների և վիրուսների տարածումը: Եթե փռշտում եք ձեռքի մեջ, մանրէները և վիրուսները կարող են Ձեր միջոցով փոխանցվել ուրիշներին: 

07.12.2020