«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ո՞րն է ազատ տեղաշարժման սահմանափակման, ինքնամեկուսացման և կարանտինի միջև տարբերությունը

Ո՞րն է ազատ տեղաշարժման սահմանափակման, ինքնամեկուսացման և կարանտինի միջև տարբերությունը

Ազատ տեղաշարժման սահմանափակում

Եթե կորոնավիրուսի թեստը դրական է, Ձեզ վրա տարածվում է ազատ տեղաշարժման սահմանափակումը: Ձեզ արգելված է լքել բնակության վայրը կորոնավիրուսի ախտորոշման պահից մինչև լիովին ապաքինում` բացառությամբ անհետաձգելի դեպքերի. բժշկի կամ ոստիկանության աշխատակցի թույլտվությամբ, օրինակ, երբ Ձեր կյանքը կամ առողջությունը վտանգված է: Ազատ տեղաշարժման սահմանափակումը տարածվում  է նաև կորոնավիրուս ախտորոշմամբ մարդու ընտանիքի անդամների վրա:

 

Հիվանդության ախտանիշների բացակայության ժամանակ տունը կարելի է լքել հետևյալ բացառիկ դեպքերում.

 

  • եթե հիվանդի ընտանիքի անդամը բուժաշխատող է կամ այլ կենսական կարևոր ծառայության աշխատակից,
  • եթե մարդը դուրս է եկել, որպեսզի տան կամ բնակավայրի մոտակայքից լրացնի առաջին անհրաժեշտության դեղորայքի, ապրանքի և մթերքի պաշարը, երբ այն իրականացնելու այլ եղանակ չկա,
  • եթե կորոնավիրուս ախտորոշմամբ մարդը բնակավայրում լիովին մեկուսացված է ընտանիքի մյուս անդամներից, և նրա հետ ոչ-ոք չի շփվում,   
  • մաքուր օդում գտնվելու համար՝ պահպանելով հասարակական վայրում ազատ տեղաշարժման սահմանափակման բոլոր կանոնները,  
  • եթե երրորդ երկրից սահմանը հատում են` աշխատելու կամ սովորելու նպատակով, ապա բացի ազատ տեղաշարժման սահմանափակման 14 օրը, հրավիրող կողմը կամ գործատուն պետք է անմիջապես կազմակերպի այդ մարդու առաջնակի թեստավորումը և առնվազն 14 օր հետո` կրկնակի թեստավորումը:


Ազատ տեղաշարժման սահմանափակման դեպքում տվյալ մարդը հիվանդության փոխհատուցում չի ստանում՝ բացառությամբ հիվանդության ախտանիշների առաջացման դեպքերի:

Ինքնամեկուսացում

  • СOVID-19 ախտորոշմամբ  անձինք բժշկի որոշմամբ պետք է գտնվեն ինքնամեկուսացման մեջ՝ հետևելով Հանրապետության Կառավարության № 257  բանաձևի պահանջներին, որոնք վերաբերվում են կարանտինին: Երկու դեպքում էլ հիվանդը կարող է խախտել ինքնամեկուսացումը բացառիկ դեպքերում  (անհետաձգելի օգնություն, ոստիկանության որոշում, վիճակի վատթարացման դեպքում տեղափոխում հիվանդանոց և այլն):
  • Այն մարդիկ, որոնք սերտ շփում են ունեցել СOVID-19 ախտորոշմամբ հիվանդի հետ, պետք է գտնվեն ինքնամեկուսացման մեջ՝ հետևելով Կարանտինի իրականացման Հանրապետության Կառավարության № 257 բանաձևի պահանջներին:  COVID 19 հիվանդի հետ շփում ունեցած մարդկանց համար ինքնամեկուսացման խախտում, այսինքն տանը մնալու պահանջի խախտում չի համարվում, եթե տվյալ անձը ժամանակավորապես լքում է տեղակայման վայրը, որպեսզի ձեռք բերի առօրյա կենսագործունեության համար անհրաժեշտ մթերքներ, եթե այն այլ եղանակով իրականացնել հնարավոր չէ: Առօրյա կենսագործունեության համար անհրաժեշտ են համարվում առաջին հերթին սննդամթերքը և դեղորայքը: Այս դեպքում տվյալ անձը պետք է ձեռնարկի բոլոր միջոցառումները վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար, այդ թվում՝ դիմակի, ձեռնոցների կրում կամ ձեռքերի ախտահանում, այլ մարդկանց նկատմամբ` հեռավորության պահպանում, և տանից դուրս գալու համար պետք է ընտրել այնպիսի ժամ, երբ այլ մարդկանց հետ շփման հավանականությունը շատ ցածր է: 
  • Ինքնամեկուսացման ժամանակ վճարվում է հիվանդության փոխհատուցում:


Կարանտին

 

  • Կարանտինի դեպքում չի կարելի լքել բնակավայրը կամ մշտական տեղակայման վայրը` բացառությամբ Հանրապետության Կառավարության կամ Առողջության դեպարտամենտի ադմինիստրատիվ ակտի որոշման, եթե կա օջախի սահմաններից հատուկ վտանգավոր կամ նոր վտանգավոր վարակիչ հիվանդության տարածման ռիսկ (NETS § 27),
  • Կարանտինի դեպքում վճարվում է հիվանդության փոխհատուցում:

 

 

02.12.2020