Լուրեր
Քնի պակասը բարձրացնում է մրսածական խնդիրների ռիսկը 4 անգամ
Ավելի վաղ գիտնականներն արդեն խոսել են այն մասին, որ քնի պակասը մարդուն դարձնում է առավել ընկալ հիվանդությունների նկատմամբ: Նոր հետազոտություններով դա հաստատվել է կոնկրետ թվերի լեզվով` «փորձ` սենսոր թևնոցներով»:
Ամերիկացի գիտնականները հաշվարկել են, որ օրվա մեջ 6 ժամ կամ ավելի պակաս քնող մարդկանց մոտ սուր շնչառական հիվանդություններով (ՍՇՀ) հիվանդանալու ռիսկը 4 անգամ ավելի է, քան առնվազն ամենաքիչը 7 ժամ քնողների մոտ: 5 ժամ քնողների մոտ այդ ռիսկը բարձր է 4,5 անգամ:
Փորձին մասնակցել է 164 կամավոր, որոնց հարցաքննել և հետազոտել են սթրեսի, խառնվածքի, վնասակար սովորությունների գնահատման սանդղակով: Քնի քանակը և որակը գնահատել են հատուկ սենսոր թևնոցների օգնությամբ: Մեկ շաբաթ անց փորձարկվողներին ներքթային ներմուծել են ՍՇՀ վիրուս, իսկ հետո մեկ շաբաթ հետևել հիվանդության զարգացմանը:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը՝ ո՛չ սթրեսի աստիճանը, ո՛չ տարիքը, ո՛չ ծխելը, այնքան դեր չեն ունեցել մրսածական հիվանդությունների զարգացման մեջ, որքան մշտական անքնությունը:
Քնի հետ կապված խնդիրները մեր օրերում հաճախ են հանդիպում: Անքնությունը նկատելի վատացնում է կյանքի որակը: Ժամերն անցնում են և չի հաջողվում քնել, գլխում քաոտիկ կերպով պտտվում են մտքերը: Բնականաբար, հաջորդ օրն անհնար է խոսել լավ ինքնազգացողության մասին:
Քնի խանգարման հիմնական պատճառը
Հաճախ քնի խանգարման պատճառ է սթրեսը: Ցավոք, այսօր յուրաքանչյուր մարդ այս կամ այն չափով ենթակա է տարբեր նյարդային ցնցումների. աշխատանքային խնդիրներ, հրմշտոց` տրանսպորտում, խցանումներ` ճանապարհներին, ընտանեկան անհարթություններ և այլն: Արդյունքում, այդպիսի կյանքից ներվերը տեղի են տալիս:
Սթրեսը օրգանիզմի ո՛չ միայն հոգեբանական, այլ նաև կենսաքիմիական ռեակցիա է: Սթրեսի ժամանակ արյան մեջ հայտնվում են մի շարք հորմոններ և սպեցիֆիկ նյութեր, որոնք գրգռում են նյարդային համակարգը, որը, բնականաբար, խանգարում է նորմալ քնին: Առաջանում է մշտական ներքին տագնապ և լարվածություն, որը թույլ չի տալիս հանգստանալ և արագ քնել:
Սկզբնաղբյուր. likar.info