«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Քնի պակասը բարձրացնում է մրսածական խնդիրների ռիսկը 4 անգամ

Քնի պակասը բարձրացնում է մրսածական խնդիրների ռիսկը 4 անգամ

Ավելի վաղ գիտնականներն արդեն խոսել են այն մասին, որ քնի պակասը մարդուն դարձնում է առավել ընկալ հիվանդությունների նկատմամբ: Նոր հետազոտություններով դա հաստատվել է կոնկրետ թվերի լեզվով` «փորձ` սենսոր թևնոցներով»:


Ամերիկացի գիտնականները հաշվարկել են, որ օրվա մեջ 6 ժամ կամ ավելի պակաս քնող մարդկանց մոտ սուր շնչառական հիվանդություններով (ՍՇՀ) հիվանդանալու ռիսկը 4 անգամ ավելի է, քան առնվազն ամենաքիչը 7 ժամ քնողների մոտ: 5 ժամ քնողների մոտ այդ ռիսկը բարձր է 4,5 անգամ:


Փորձին մասնակցել է 164 կամավոր, որոնց հարցաքննել և հետազոտել են սթրեսի, խառնվածքի, վնասակար սովորությունների գնահատման սանդղակով: Քնի քանակը և որակը գնահատել են հատուկ սենսոր թևնոցների օգնությամբ: Մեկ շաբաթ անց փորձարկվողներին ներքթային ներմուծել են ՍՇՀ վիրուս, իսկ հետո մեկ շաբաթ հետևել հիվանդության զարգացմանը:


Ինչպես ցույց է տվել հետազոտությունը՝ ո՛չ սթրեսի աստիճանը, ո՛չ տարիքը, ո՛չ ծխելը, այնքան դեր չեն ունեցել մրսածական հիվանդությունների զարգացման մեջ, որքան մշտական անքնությունը:


Քնի հետ կապված խնդիրները մեր օրերում հաճախ են հանդիպում: Անքնությունը նկատելի վատացնում է կյանքի որակը: Ժամերն անցնում են և չի հաջողվում քնել, գլխում քաոտիկ կերպով պտտվում են մտքերը:  Բնականաբար, հաջորդ օրն անհնար է խոսել լավ ինքնազգացողության մասին:


Քնի խանգարման հիմնական պատճառը


Հաճախ քնի խանգարման պատճառ է սթրեսը: Ցավոք, այսօր յուրաքանչյուր մարդ այս կամ այն չափով ենթակա է տարբեր նյարդային ցնցումների. աշխատանքային խնդիրներ, հրմշտոց` տրանսպորտում, խցանումներ` ճանապարհներին, ընտանեկան անհարթություններ և այլն: Արդյունքում, այդպիսի կյանքից ներվերը տեղի են տալիս:


Սթրեսը օրգանիզմի ո՛չ միայն հոգեբանական, այլ նաև կենսաքիմիական ռեակցիա է: Սթրեսի ժամանակ արյան մեջ հայտնվում են մի շարք հորմոններ և սպեցիֆիկ նյութեր, որոնք գրգռում են նյարդային համակարգը, որը, բնականաբար, խանգարում է նորմալ քնին: Առաջանում է մշտական ներքին տագնապ և լարվածություն, որը թույլ չի տալիս հանգստանալ և արագ քնել:


Սկզբնաղբյուր. likar.info

10.09.2020