«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Միջին աստիճանի անհանգստությունը նպաստում է տեղեկատվության լավ յուրացմանը

Միջին աստիճանի անհանգստությունը նպաստում է տեղեկատվության լավ յուրացմանը

Վատերլոյի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ թեթև տագնապն օգնում է հիշել իրավիճակի մանրամասները: Եթե տագնապը շատ բարձր է և փոխվում է վախի, հիշողությունը տուժում է: Կա անհանգստության օպտիմալ մակարդակ, որն օգտակար է հիշողության համար, տեղեկացնում է The Hindustan Times-ը:

Հետազոտմանը մասնակցել են 80 ուսանող (64 կին և 16 տղամարդ): Մասնակիցների կեսը ներառվել է խորը ուսուցման խմբում, մյուսներն՝ ավելի թեթև ուսուցման: Գիտնականները պարզել են, որ հույզերը նկատելիորեն ազդել են տագնապի բարձր մակարդակով մարդկանց հիշողության վրա: Մասնավորապես,  չեզոք տեղեկատվությունը ստացել է հուզական երանգավորում` կապված հիշելու ենթակա իրավիճակի հետ:

Ի դեպ, մեկ այլ հետազոտություն, որը կատարվել է Մոնրեալի համալսարանում, ցույց է տվել, որ տագնապն օգտակար է դպրոցականներին: Տագնապի հակում ունեցող դպրոցականներն ավարտել են միջնակարգ դպրոցը ժամանակին` ավելի հաճախ, քան նրանց հասակակիցները՝ տագնապի ցախր մակարդակով: Այնուամենայնիվ, մասնագետները նաև պարզել են, որ չափազանց բարձր տագնապի մակարդակն իջեցրել է ժամանակին դպրոցն ավարտելու հավանականությունը:

Սկզբնաղբյուր՝ meddaily.ru

20.07.2020