«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Ամուր իմունիտետով մարդկանց համար կորոնավիրուսը վտանգավոր չէ

Ամուր իմունիտետով մարդկանց համար կորոնավիրուսը վտանգավոր չէ

Մելբուրնի համալսարանի հետազոտողներն իրականացրել են կորոնավիրուսային վարակի և վերջինիս` մարդու օրգանիզմ ներթափանցման ժամանակ, վիրուսի գործունեության ընդլայնված ուսումնասիրություն: Գիտնականներին հաջողվել է բացահայտել հետաքրքիր առանձնահատկություն:  Մարդու իմուն համակարգը կարող է արդյունավետ դիմակայել վտանգավոր հիվանդությանը` միայն մի պայմանի դեպքում: Մարդու իմունիտետը պետք է թուլացած չլինի:

Ուշագրավն այն է, որ իմունիտետի պայքարը կորոնավիրուսի դեմ ընթանում է անախտանիշ: Դա ապացուցվել է վերջերս  Ավստրալիայում տեղի ունեցած դեպքով: Թագավորական հիվանդանոց է դիմել քառասունամյա մի կին, ով նախկինում առանձնացել է վիրուսային վարակների նկատմամբ կայունությամբ: Նրա մոտ կորոնավիրուս են հայտնաբերել:  Բժիշկները նաև արձանագրել են իմուն համակարգի՝ հիվանդությանը դիմակայող բջիջների քանակի ավելացում: 

Բժիշկները կանխատեսեցին, որ կնոջ իմուն համակարգը կհաղթահարի COVID-19-ը` երեք օրվա ընթացքում: Բժիշկների կանխատեսումն իրականացավ: 


«Թեև COVID-19-ը հարուցվում է նոր վիրուսով, առողջ մարդու մոտ այլ տեսակի բջիջների նկատմամբ կայուն իմունիտետ է զարգանում, տեղի է ունենում կլինիկական առողջացում, ինչպես գրիպի ժամանակ: Սա հսկայական քայլ է` հասկանալու համար, թե ինչպես է վերականգնվում օրգանիզմը տվյալ վարակի դեպքում»,- պնդում են ավստրալացի գիտնականները: 

09.04.2020