«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Բացառիկ և անհատական մոտեցման արդյունքում աղջիկը քայլում է

Բացառիկ և անհատական մոտեցման արդյունքում աղջիկը քայլում է

«Արմենիա» ՀԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք ընդունվել է երիտասարդ աղջիկ՝ ազդրի կոտրվածքով: Հետազոտության ժամանակ նույն ազդրի վրա պացիենտի մոտ հայտնաբերվել է նաև ոսկրա-աճառային էքզոստոզ, ինչը կարող էր խանգարող հանգամանք լինել վիրահատության ընթացքում` մետաղյա ձողը տեղադրելիս:

 

Հրավիրվել է բժշկական կոնսիլիում: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել մետաղյա ձողը տեղադրել համապատասխան ձևախախտումից հետո: Բաժանմունքի պրակտիկ գործունեության ընթացքում նման որոշում կայացվել էր առաջին անգամ:

 

Վիրահատությունն ընթացել է նորմալ` բարեհաջող ելքով: Հիմա աղջիկը քայլում է և որևէ խնդիր չունի:

 

Հրայր Հարությունյան,

«Արմենիա» ՀԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար

 

 

23.11.2016