«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կլինիկական դեպք. փրկվեց աուտոիմուն հեպատիտով ծայրահեղ ծանր հիվանդի կյանքը

Կլինիկական դեպք. փրկվեց աուտոիմուն հեպատիտով ծայրահեղ ծանր հիվանդի կյանքը

Ամիսներ առաջ հիվանդանոցի ընդունարան էին դիմել 26 տարեկան երիտասարդ կնոջ հարազատները:


Հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էր: Նրա մոտ առկա էին դեղնություն, էնցեֆալոպաթիայի երևույթներ, ծանր լյարդային անբավարարություն՝ բազմակի անգամ տրանսամինատների բարձրացմամբ:


Կատարվեցին բոլոր հետազոտությունները, ախտորոշվեց աուտոիմուն հեպատիտ:


Իրականացվեց հորմոնալ ակտիվ բուժում: Աուտոիմուն հեպատիտները հաճախ են հանդիպում հենց երիտասարդ կանանց մոտ, ընթացքը կարող է չափազանց ծանր արտահայտվել:


Բարեբախտաբար, մեզ հաջողվեց փրկել հիվանդի կյանքը: Նա վերադարձավ առօրյա կյանքին:


Հարությունյան Ադելինա,
«Արմենիա» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ

27.05.2019