«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Միջատների խայթոցներից առաջացած խդիրներն ու պայքարը դրանց դեմ. պարզաբանում է մաշկաբան Կարեն Վարդանյանը

Միջատների խայթոցներից առաջացած խդիրներն ու պայքարը դրանց դեմ. պարզաբանում է մաշկաբան Կարեն Վարդանյանը

Մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի դիտարկմամբ` ամռան գալուստին զուգահեռ ակտիվանում են նաև բոլոր միջատներն` իրենց հետ բերելով տարբեր խնդիրներ:

 

«Ֆլեբատոդերմիան մաշկային խնդիր է, որն առաջանում է միջատների խայթոցների հետևանքով: Խնդրի ակտուալությունը պայմանավորված է ո՛չ միայն միջատների սեզոնային ակտիվացմամբ, այլ նաև հասարակության շրջանում բնության գրկում հանգստի նախընտրությամբ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մաշկաբանը:

 

Նա պարզաբանեց, որ կլինիկական արտահայտություններն, ինչպես և մյուս մաշկային խնդիրների դեպքում, խիստ բազմազան են՝ սկսած էրիթեմատոզ փոփոխություններից (մաշկի կարմրություն) մինչև հանգուցային ու բշտիկային ցանավորում:

 

«Երբեմն հանդիպում է մինչև անգամ թարախաբշտիկային ցան, առավելապես խնդրի երկրորդային վարակի դեպքում: Որքան բազմազան են կլինիկական դրսևորումները, նույնքան բազմազան են նաև պացիենտի զգացողությունները` սկսած քորից մինչև այրոցի ու ցավի զգացողություն»,- նշեց Կարեն Վարդանյանը: Նրա բնորոշմամբ` ֆլեբատոդերմիան կարող է հանդես գալ որպես ինքնուրույն խնդիր իրեն բնորոշ ախտանիշներով ու զգացողություններով:

 

«Քանի որ խայթոցի հետևանքով խախտվում է մաշկի ամբողջականությունը, իսկ քորի հետևանքով առաջանում են քերծվածքներ, դրանք կարող են «մուտքի դռների» վերածվել վարակակիր հարուցիչների համար, ինչի հետևանքով կարող է զարգանալ երկրորդային վարակ. պիոդերմիա` մաշկի թարախաբշտային հիվանդություն»,- մանրամասնեց մասնագետն, ով նման դեպքերում խորհուրդ է տալիս անհապաղ դիմել մաշկաբանի` ախտորոշման և անհրաժեշտ բժշկական միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

 

Նրա խոսքով` բացարձակ կանխարգելիչ միջոցներ գոյություն չունեն, բայց որոշ միջոցառումների պետք է հետևել: «Մասնավորապես, բազմաբնակարան շենքերում և սեփական տներում խորհուրդ է տրվում պատուհանների շուրջ ունենալ հատուկ միջատների մուտքը խոչընդոտող ցանցեր: Պետք է լինել ուշադիր և ինչ-որ միջատներ հայտնաբերելու դեպքում իրականացնել հատուկ միջոցառումներ` միջատասպան միջոցների կիրառմամբ: Առավելապես խնդիրը հրատապ է բնության գրկում, քանզի մարդու և միջատի հանդիպելու հավանականությունը մեծանում է»,- եզրափակեց մասնագետը:

 

Աղբյուրը. http://mamul.am

 

 

 

14.06.2016