«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Պարգև առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի համար

Պարգև առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի համար

Հայաստանի առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնն արդեն ավելի քան 26 տարի ղեկավարող Գրիգորի Գրիգորյանն այսօր պարգևատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:

Գրիգոր Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար` ընդգծելով, որ այն թե՛ պատասխանատու է,  թե՛ պարտավորեցնող:

Գլխավոր տնօրենը հավաստեց, որ առաջիկայում ևս իր ղեկավարած թիմի հետ համատեղ կշարունակեն հիվանդանոցի որդեգրած զարգացման ուղին: Նա ընդգծեց, այս բազմապրոֆիլ բժշկական հաստատությունում մշտապես ուշադրության կենտրոնում են տրամադրվող  բուժօգնության որակի բարելավումը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների ընդլայնմանն և մատչելիության  ապահովմանն  ուղղված քայլերը:

 

 

 

01.06.2016