«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Նվազագույն սթրեսն անգամ բերում է վիրաբույժների սխալների

Նվազագույն սթրեսն անգամ բերում է վիրաբույժների սխալների

Հետազոտությունը պարզել է, որ սթրեսային վիճակում վիրաբույժները նկատելիորեն շատ սխալներ են կատարում: Նույնիսկ այն դեպքում, երբ սթրեսը կարճատև է:


ԱՄՆ ում Կոլումբիական համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ սթրեսային վիճակում գտնվող վիրաբույժները վիրահատարանում կատարում են ավելի շատ սխալներ: Ընդ որում, սթրեսի պատճառը կարող է լինել շատ սովորական և կարճատև, բայց միևնույն է, այն ազդում է սխալների մակարդակի վրա: Օրինակ, բժշկին կարող է դուր չգալ ինչ-որ աղմուկ, կամ վիրահատարանում սարքավորման ձայնը /պիսկ/, իսկ նման ձայներ այնտեղ բավականին լինում են: Դա ցույց է տալիս, թե ինչպիսի հատուկ հոգեբանական պատրաստությամբ  պետք է վիրաբույժները մոտենան բարդ վիրաբուժական միջոցառումների իրականացմանը և ինչպիսին պետք է լինի վիրահատարանը:


Հետազոտման ժամանակ գիտնականները վիրաբույժի ավանդական համազգեստի տակ տեղադրել են հատուկ ՛՛խելացի՛՛ վերնաշապիկ. Այդ իննովացիոն գործվածքը գրանցել է բժշկի սրտի էլեկտրական իմպուլսները և սրտի զարկերի միջև տարբեր տատանումները /վարիացիի/, որոնցով հնարավոր էր դատել սթրեսի ազդեցության մասին: Այդ նույն ժամանակ այլ հետազոտողներ մանրակրկիտ գրառել են տասնյակ վիրահատությունների ընթացքում վիրաբույժների կատարած սխալները, որոնց մեծ մասը գաստրոշունտավորմանն է վերաբերել:


Պարզվել է, սթրեսի խիստ արտահայտման /պիկ/ շրջաններում սխալների կատարման հավանականությունն աճել է ամբողջ 66 տոկոսով: Հետազոտման հեղինակները զարմացած են եղել ոչ միայն վիրահատարանում տարբեր ձայնային գրգռիչների քանակով,  որոնք ծայրահեղորեն նյարդայնացնում են բժիշկներին, այլ նաև այն բանով, թե որքանով է դա ազդել նրանց գործունեության որակի վրա և ինչպիսի վտանգ է հանդիսացել պացիենտների համար:

 

Սկզբնաղբյուր‘ medikforum.ru

22.01.2019