«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Միկրովիրաբուժությունը մարդուն կարող է լիարժեք կյանքի վերադարձնել. կլինիկական դեպք

Միկրովիրաբուժությունը մարդուն կարող է լիարժեք կյանքի վերադարձնել. կլինիկական դեպք

Մոտավորապես 3 տարի առաջ էլեկտրական վնասվածքից հետո 40-45 տարեկան տղամարդու մոտ քունք-գագաթային շրջանում ոչ միայն փափուկ հյուսվածքների, այլ նաև գանգրոսկրի շատ մեծ դեֆեկտ էր առաջացել: Փաստորեն ամբողջությամբ բացակայում էին այդ շրջանի փափուկ հյուսվածքները, ականջախեցին և ներգրավված էր նաև գանգոսկրը:


Մեր բաժանմունքում իրականացվեց մեջքի լայնաձիգ մկանից վերցված մաշկամկանային լաթի փոխպատվաստում, որից հետո աշխատեցինք նյարդավիրաբույժների հետ համատեղ և շատ լավ արդյունք ստացանք,  հիվանդը գոհ էր արդյունքից:


Կային այլ խնդիրներ ևս.վնասվել էր նաև աջ վերին վերջույթը՝ արմունկի մակարդակով, մյուս դաստակին ևս մեծ վերք կար: Բայց մեզ հաջողվեց  մեծ աշխատանքի շնորհիվ փրկել նաև դաստակը, մատները, ոտնաթաթի հետ կապված խնդիրը ևս կարգավորվեց:


Կարևորն այն է, որ հիվանդը հրաշքով փրկվեց և փորձեցինք հնարավորինս լավացնել նաև նրա կյանքի որակը:  Եվ հիվանդն իր ոտքով այստեղից գնաց:

 

Ջիվանի Մելիքսեթյան 

Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության բժիշկ Արա 
Հեռ. 010-31 -81-53

25.12.2018