«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ինքնաբուժման վտանգները. կլինիկական դեպք

Ինքնաբուժման վտանգները. կլինիկական դեպք

Օրեր առաջ “Արմենիա” ՀԲԿ պոլիկլինիկա  էր դիմել երիտասարդ տղա, ում մոտ առկա էր ավշային հանգույցների և փայծաղի մեծացում, վերջին 10 օրերին բարձր ջերմություն:


Հիվանդը նախ փորձել էր ինքնաբուժմամբ կարգավորել իր վիճակը. 5 օր ստացել էր ցեֆտրիաքսոն, որի արդյունքում որևէ դրական տեղաշարժ չէր նկատվել: 5 օր անց, տեսնելով, որ ընդանուր վիճակը ո՛չ միայն չի լավանում, այլ վատթարանում է`նկատել էր ավշային հանգույցների մեցածում, բկանցքում ցավոտություն որի պատճառով դիմել էր պոլիկլինիկա:


Կատարվեցին համապատասխան հետազոտություններ, որոնց արդյունքում ինֆեկցիոն մոնոնուկլեոզ հիվանդութոյւնը հաստատվեց:
Եթե պացիենտը առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես դիմեր բժշկի, բուժման գործընթացը կլիներ ավելի կարճ ու արդյունավետ:
Ցավոք, ինքնաբուժությունը հաճախ հանդիպող պրակտիկա է:


Այս օրինակով խորհուրդ եմ տալիս բոլորին` չզբաղվել ինքնաբուժությամբ, հատկապես ինքնուրույն չստանալ  անտիբակտերիալ դեղամիջոցներ:

 

Նաիրա Ծատուրյան,
Արմենիա բժշկական կենտրոնի վարակաբան

 


18.12.2018