«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Արմենուհի Ավետյան

Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Արմենուհի Ավետյան

«53 տարեկան կնոջ մոտ միոման մեծացել էր այնքան, որ արդեն խանգարում էր շնչառությանը: Միոմայի առկայության մասին նա տեղեկություն ստացել էր դեռ 15 տարի առաջ։

Մեկ տարի առաջ, երբ իր հարազատին բերել էր հետազոտման, ինձ զարմացրեց նրա որովայնի մեծությունը և առաջարկեցի շտապ  հետազոտվել։ Վերջինս հրաժարվեց, իսկ արդեն 1 տարի անց շտապ օգնության կանչով բերվեց հիվանդանոց ՝ ծայրահեղ ծանր վիճակում՝ ծանր ինտոքսիկացիայով, քաշի կորստով, գլխապտույտով, շնչահեղձությամբ։

Կատարված հետազոտություններով պարզվեց, որ առկա է մեծ ուռուցք: Ուռուցքը հասնում է մինչև էպիգաստրալ շրջան: Իրականացված անհրաժեշտ հետազոտություններից հետո որոշում կայացվեց` շտապ վիրահատել։

Ընդհանրապես միոմաները շատ քիչ դեպքերում են վերափոխվում չարորակ ուռուցքի, սակայն այս դեպքում հյուսվածաբանական հետազոտությունը փաստեց ուռուցքի չարորակ լինելը: Դա լեոմիոսարկոմա էր:

Վիրահատությունը բարդ էր, սթրեսային և կարող էր կյանք արժենալ կնոջ համար: Բարեբախտաբար, նրա կյանքը փրկվեց, սակայն բուժումն ավարտված համարել չէր կարելի, քանի որ պետք է շարունակեր հակաուռուցքային բուժում ստանալ։

 

Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում.

 

Արմենուհի Ավետյան

«Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի գինեկոլոգ- վիրաբույժ, սոնոգրաֆիստ

 

 

26.10.2018