«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Կյանքից հեռացել է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սուրեն Մակարյանը

Կյանքից հեռացել է  անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սուրեն Մակարյանը

Օգոստոսի 24-ին կյանքից հեռացել է «Արմենիա» ԲԿ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, սուր թունավորումների բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

 

Սուրեն Մակարյանը ծնվել է 1949 թ. Ապարանի շրջանի Վարդաբլուր գյուղում, ծառայողի ընտանիքում: 1966 թվականին ավարտել է Ապարանի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1973 թ., ինստիտուտն ավարտելուց հետո, անցել է ինտերնատուրա առաջին քաղաքային կլինիկական հիվանդանոցի բազայի վրա:  1974-1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1976 թվականից աշխատել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում որպես օրդինատոր, իսկ 1980 թվականից՝ որպես բաժանմունքի վարիչ: 2005 թ. «Արմենիա» ԲԿ վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքները միավորվել են, և ղեկավար է նշանակվել Սուրեն Գևորգի Մակարյանը, ով մինչ օրս հանդիսանում էր բաժանմունքի վարիչը:


«Արմենիա» բշկական կենտրոնի ամբողջ անձնակազմը ցավակցում է մահվան առիթով և իր զորակցությունը հայտնում Սուրեն Մակարյանի ընտանիքին և հարազատներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Լյուար սգո սրահում օգոստոսի 25-ին, ժամը՝ 18:00-ին, հուղարկավորությունը` օգոստոսի 26-ին, ժամը 14:00-ին:

 

 

24.08.2018