«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Շտապ ստենտավորում` աջ կորոնար զարկերակի դիսեկցիայով հիվանդի մոտ

Շտապ ստենտավորում` աջ կորոնար զարկերակի դիսեկցիայով հիվանդի մոտ

Արմենիա ԲԿ է ընդունվել 57 տ. կին (ամուսնացած է, ունի երեք երեխա): Ընդունվելիս ունեցել է արտահայտված հևոց, սրտխփոց, կրծքավանդակի շրջանում` ցավեր: Ըստ անամնեստիկ տվյալների և զննման արդյունքների, առկա են ուղեկցող հիվանդություններ` երկրորդ աստիճանի հիպերտոնիա, միզաքարային հիվանդություն, քրոնիկական պիելոնեֆրիտ, աուտոիմուն թիրեոիդիտ, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն, նևրասթենիա, դեպրեսիա: Առկա ռիսկի գործոն է գենետիկ ծանաբեռնվածությունը (հայրն կաթված է տարել):

Էլեկտրասրտագրությունը  (ԷՍԳ) գրանցել է վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիա, էխոսրտագրությունը` հետին կողմնային պատի հիպոկինեզ, սրտամկանի կծկողական ֆունկցիայի իջեցում (30%), MR II-III, TR-III:


13.04.2018 թ. 11:30 պացիենտի ընդհանուր վիճակը ծայրահեղ ծանր էր:


Հիվանդին կատարվել է կորոնարոգրաֆիա, մուտքը` աջ ճաճանչային զարկերակ (right radial artery): Արդյունքում հայտնաբերվել է աջ կորոնար զարկերակի մոտակա հատվածի դիսեկցիա, ինչը պահանջում է շտապ միջամտություն:

 

Կորոնարոգրաֆիաի արդյունքում պարզվել է նաև.

- կորոնար անոթավորումը ձախ դոմինանտ տիպի է,

- ձախ կորոնար զարկերակի հիմնական ցողունը (LM) կարճ է՝ առանց տեսանելի նեղացումների (LM-short LM),

- ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակը (LAD) աթերոսկլերոտիկ ախտահարված է՝ առանց տեսանելի նեղացումների,

- գոտեւորող կորոնար զարկերակը (CX)` առանց տեսանելի նեղացումների,

- աջ կորոնար զարկերակը (RCA) աթերոսկլերոտիկ ախտահարված է, նկատվում է աջ կորոնար զարկերակի (RCA) մոտակա հատվածի դիսեկցիա (DISSECTION):

Շտապ կատարվել է (RCA)  ստենտավորում` երկու ոչ դեղապատ ստենտով: Ինտուբացվել է (RCA)-ը: Լարն անցել է (RCA)-ի հեռակա հատվածները: Կատարվել է (RCA)-ի միջին եւ մոտակա հատվածերի ստենտավորում՝ Abbott Vascular MULTI-LINK 8 2.5 mm x 23 mm եւ MULTI-LINK 8 LL 3.0 mm x 33 mm երկու ոչ դեղապատ ստենտով (BMS): Արդյունքում վերականգնվել է արյան անտեգրատ հոսքը  (TIMI III): Վիրահատությունն իրականացրել է ինտերվենցիոն սրտաբան Պողոս Հրայրի Սարգիսյանը:

Հիվանդը դուրս է գրվել կայուն վիճակով: Ներկայում  գանգատներ չի նշում, գտնվում  է  դինամիկ  հսկողության տակ:

 

«Արմենիա» ՀԲԿ

ինտերվենցիոն սրտաբան` Պողոս Հրայրի Սարգիսյան

Էլ.հասցե. boghosss@yahoo.com

Հեռախոս. +374 96 07 06 69

 

20.06.2018