«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք

Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք

Հունիսի 6-ին «Արմենիա» ԲԿ-ն բուժքույրերի համար կազմակերպել էր արյան ժամանակակից նմուշառման և մանրէազերծ  միջավայրում գործունեություն իրականացնելուն վերաբերող սեմինար: Նման սեմինարի կարևորության և արդիականության մասին զրուցեցինք «Արմենիա» ԲԿ գլխավոր բուժքրոջ և Համաճարակաբանության ծառայության ղեկավարի հետ:


Ստելլա Սուջոյան՝ «Արմենիա » ԲԿ գլխավոր բույժքույր


–   Ո՞րն է սեմինարի նպատակը:


Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք–   Մեր միջոցառման նպատակն է բուժքույրերին ևս մեկ անգամ իրազեկել՝ ինչպես անվտանգ կիրառել ծայրամասային երակային կաթետերները և ինչպիսի խնամք իրականացնել, ինչ կարգով և ինչպես կատարել արյան վարակով կասկածելի հիվանդների մանրէաբանական լաբորատոր հետազոտման նպատակով նմուշառում և տեղափոխում, որն է բուժքրոջ դերն արյան փոխներակման ժամանակ, ինչպես պահպանել ջերմաստիճանը, ինչպիսի խնամք է անհրաժեշտ և այլն: Մեր նպատակն էևս մեկ անգամ իրազեկել բուժքույրերին սանիտարական նորմերի կանոնները: Մայիսի 12-ին նշվում է Բուժքուրերի միջազգային օրըև մի փոքր ուշացումով օրվա տոնի հետ կապված մեր հիվանդանոցի բուժքույրերի համար անակնկալ ենք պատրաստել: Մեր հիվանդանոցում աշխատում են լավագույն բուժքույրերը, ովքեր իրենց անբասիր աշխատանքովև, ըստ համապատասխան թեստավորման,դրսևորել են գերազանց արդյունքներ:


–   Նման սեմինար երբևիցե կազմակերպե՞լ եք:


–   Երկար տարիներ աշխատել եմ որպես բուժքույր և 2015 թվականից «Արմենիա» ԲԿ գլխավոր բուժքույրն եմ: Այս տարվա մեջ մեր կողմից բուժքույրերի համար կազմակերպված թվով չորրորդ սեմինարն է: Փորձում ենք սեմինարներ կազմակերպել ըստ արդիականության, որը կապահովի հիվանդների առողջությունը: Առհասարակ, բուժքույրը համարվում է հիվանդի և բժշկի միջև կապ հաստատող օղակը և վստահելի մարդը, ինչի համար անհրաժեշտ է, որ բուժքույրերը միշտ հետևեն սեփականգիտելիքի և նորարարության զարգացմանը՝ կարողանալովճիշտ կազմակերպել իրենց մասնագիտական գործունեությունը:

 

Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք


–   Ո՞վ է կազմակերպել սեմիանարը և ովքե՞ր են մասնակցում:


–   Սեմինարը կազմակերպվել է «Արմենիա» ԲԿ կողմից, մասնակցում է մեր հիվանդանոցի շուրջ 180 բուժքույր: Իր տեսակով առաջին սեմինարը չէ, և ինչպես նախորդների ժամանակ, այս անգամ ևս համագործակցում ենք «Բեռլին խեմի» ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ:

 

Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք


–   Բուժքույրերին ինչպիսի՞ խրախուսական անակնկալներն են սպասվում:


–   Պարբերաբար մեր հիվանդանոցի գլխավոր տնօրենի աջակցությամբ, ըստ ներքին կանոնակարգի, բուժքույրերի համար սեմինարներից հետո կազմակերպում ենք ատեստավորման քննություն, թե ինչպես են յուրացրել մատուցվող նյութը և ժամանակակից սանիտարական չափանիշների պահպանման վերաբերյալ ինչ գիտելիքներ են ձեռք բերել: Հարցաշար ենք մշակել, ըստ որի գրանցված պատասխանների արդյունքները մեզ համար հիմք են մեր հիվանդանոցի 400 բուժքույրերից պարգևատրել պատվոգրով և շնորհակալագրով, նաև ֆինանսական խրախուսման արժանացնել:

 

Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք
–   Ովքե՞ր են հանդես եկել սեմինարին:


–   «Արմենիա» ԲԿ գլխավոր համաճարակաբանը, բուժական և թերապիայի գծով տնօրենները և ես՝ որպես գլխավոր բուժքույր: Հարկ եմ համարում նշել, որ բուժքույրերին ներգրավելով սեմինարներին, նրանց տրվում են նաև հանձնարարականներ, որպեսզի հաջորդ սեմինարների ընթացքում ներկայացնեն իրենց ստացած գիտելիքներն ու փորձը: Այս ձևաչափով հիմք ենք դնում թիմային աշխատանքի զարգացմանը: Մեր թիմի ձեռքբերումները շատ են:

Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք–   Նունե Քրիշչյան. «Արմենիա» ԲԿ համաճարակաբանության ծառայության ղեկավար


–   Ո՞րն է սեմինարի կարևորությունն ու արդիականությունը:


–   Անհրաժեշտ է բուժքույրերին ծանոթացնել արյան նմուշառման ստերիլ և ժամանակակից մոտեցումներին: Մեկ տարի է, ինչ մեր հիվանդանոցում գործում է Միջազգային առողջապահության կազմակերպության կողմից ներդրված հակամանրէային դեղերի կայունության հետ կապված ծրագիրը: Վերջինիս շրջանակում իրականացնում ենք սեպսիսների (արյան վարակների) ժամանակ բարձր որակի հետազոտություն՝առաջնորդվելով միջազգային չափանիշներով: Իրականացվում է արյան նմուշառումից մինչև բժիշկ-մանրէաբան-բուժքույր կապի ապահովում: Մանրէաբանական հետազոտության մեթոդը փոխելով՝ ըստ միջազգային չափանիշների, շատ բարձր արդյուքներ ենքապահովել: Հիմնվելով այս փորձի վրա՝ հետագայումկարող ենք բացահայտել հիվանդածին մանրէների հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը: Բազում տարիների ընթացքում հակամանրէային դեղեր լայն կիրառումը հանգեցրել է կայուն շտամերի զարգացմանը, իսկ յուրաքանչյուր կլինիկա ունի իր ներհիվանդանոցային վարակի աղբյուր շտամը՝ մանրէն:

 

Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք

 

Այս նոր մոտեցմամբ կարող ենք հետագայում ապահովել սեփական վիճակագրական տվյալները՝ տեղեկանալով, թե որ հակաբիոտիկը ձեռք բերենք, որպեսզի նպատակային բուժում իրականացնենք: Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման համար սա մեծ ձեռքբերում է: Սեմինարի ընթացքում խոսեցին նաև կաթետերների խնամքի ժամանակակից մոտեցումների և ոլորտին առնչվող այլ անհրաժեշտ հարցերի մասին: Արյունը ստերիլ միջավայր է, և նմուշառման ժամանակ շատ կարևոր է այն պահպանել: Անհրաժեշտ է, որ մաշկի հարակից մասերից այլ մանրէ չընկնի արյան մեջ, որպեսզիհետազոտման ընթացքում կեղծ պատկեր չստացվի:

 

 Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք


–   Ինչո՞ւ այս  ծրագրի իրականացման համար Միջազգային առողջապահության կազմակերպության կողմից ընտրվեց «Արմենիա»ԲԿ-ն:


–   Հարցում է իրականացվել տարբեր հիվանդանոցների մանրէաբանական լաբորատորիաների արյան վարակի հետազոտությունների հայտնաբերման տոկոսների վերաբերյալ, ինչպես նաև բազմապրոֆիլ հիվանդանոց լինելու գործոնը նպաստել է, որ մեր հիվանդանոցն է ընտրվել Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից որպես պիլոտային ծրագիր իրականացնող կազմակերպություն: Ընտրվել են նաև երկու մանկական բժշակական կենտրոններ և ևս մեկ մեծահասակների համար հիվանդանոց:


«Արմենիա» ԲԿ մանրէաբանական լաբորատորիան ենթարկվել է միջազգային փորձաքննության և ստացել է որակի միջազգային վկայական:

 

Արյան մանրէաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման երաշխիք

 

18.06.2018