«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը այսուհետ կկրի Վիկտոր Ափոյանի անունը

«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը այսուհետ կկրի Վիկտոր Ափոյանի անունը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նորոգված վիրաբուժական բաժանմունքնայսուհետ կկրի Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, անվանի վիրաբույժ Վիկտոր Ափոյանի անունը:

«Մեդ-Պրակտիկի» հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանն ասաց.

«Մեր բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայում այսօր տոն է:Նորոգված առաջին վիրաբուժական բաժանմունքը կոչվել է մեր ուսուցչի՝ Վիկտոր Ափոյանի անունով: Բաժանմունքի վերանորոգման արդյունքում մենք ունեցանք հարմարավետ պայմաններ ինչպես հիվանդների, այնպես էլ բուժանձնակազմի համար»:

Վերոնշյալ իրադարձությունը համընկել է Վ. Ափոյանի 85-րդ ամյակի տարելիցին, որի առթիվ հրատարակվել է գիրք՝  «Նշտարի հրաշագործ վարպետը», և նկարահանվել վավերագրական ֆիլմ՝ «Հուսո լույսը»:


Խոսելով անվանի վիրաբույժի մասին, Ս. Ստեփանյանը շեշտեց, որ ՎիկտորԱփոյանն իր բուժական գործունեությունն սկսկել է 1950-ական թվականներին և որ նրա բուժական, գիտական աշխատանքը միշտ եղել է առաջին տեղերում.

«Նա հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատանք: Հայաստանի վիրաբուժությունում առաջինն է ներդրել կերակրափողի պլաստիկայի, էխինակոկոզի բուժման, էնդոկրին վիրաբուժության մի շարք մեթոդներ»,- ասաց զրուցակիցը:

«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյան «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը այսուհետ կկրի Վիկտոր Ափոյանի անունը

Հարցին, թե ինչ հնարավորություններ ունի վերաբացված վիրաբուժական բաժանմունքը, Ս. Ստեփանյանը պատասխանեց.«Մեր բաժանմունքի վիրահատարանն ունի տեխնիկական մեծ հնարավորություններ: Այստեղ մենք ունենք որակյալ լապարոսկոպիկ համակարգ, ռենտգեն անհրաժեշտ նորագույն սարքավորումներ և  այլն:«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը Հայաստանի խոշոր կլինիկաներից է, որտեղ տարեկան կատարվում են հազարավոր վիրահատություններ:

Մեր կենտրոնում աշխատում են փորձված վիրաբույժներ: Կան բոլոր հնարավորությունները բարձրակարգ բուժսպասարկման և ախտորոշման համար և այն իրականացվում է յուրաքանչյուր օր»:

03.06.2015