«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44
Մեր պատմությունը
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը (ՀԲԿ) Հայաստանի ամենամեծ բժշկական կենտրոններից է: Այն հիմնադրվել է 1920-ականներին, 1970 թվականից սկսել է գործել Մարգարյան 6 հասցեում գտնվող նորակառույց համալիրում, որը բաղկացած է հիմնական, պոլիկլինիկայի, քիթ-կոկորդ-ականջաբանական և ախտաբանական անատոմիայի մասնաշենքերից: Կենտրոնն ունի մեքենաների համար նախատեսված 2 մուտք` Հալաբյան և Ֆուչիկ փողոցներից, ու ընդարձակ այգի:
«Արմենիա» ՀԲԿ բազմապրոֆիլ հաստատություն է, ունի 23 բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող են ստացիոնար բուժում ստանալ ավելի քան 800 հիվանդ: «Արմենիա» ՀԲԿ նպատակն է. բարձրացնել բժշկական ծառայությունների որակը` հիմնվելով բարձր պրոեսիոնալիզմով բուժանձնակազմի վրա, պահպանել տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հեղինակությունն ու շարունակել հանրապետության առաջատար կլինիկաների շարքը համալրելու ավանդույթը:
«Արմենիա» ՀԲԿ ընդունվում են հիվանդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Հիվանդները կարող են ստանալ ստացիոնար բուժում, հետազոտվել «Արմենիա» ախտորոշման կենտրոնում, ստանալ ամբուլատոր բուժում` դիալիզի, հիպերբարիկ օքսիգենացման, վերականգնման և հոգեթերապիայի բաժանմունքներում:
«Արմենիա» ՀԲԿ-ում գործում են շուրջօօրյա բժշկական ծառայություններ Կենտրոնում գործում են նաև. ճաշարան, գրքերի կրպակ, բանկ, դեղատուն, պարենային խանութ և 24-ժամյա ավտոկայանատեղ: Կենտրոնն ապահովում է հիվանդների տեղափոխում քաղաքից, օդանավակայանից, Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից և Վրաստանից:
«Արմենիա» ՀԲԿ պացիենտներն ընդունվում են պետպատվերի շրջանակներում կամ ապահովագրական գործակալությունների միջոցով: Վճարումներն ընդունվում են կանխիկ, պլաստիկ քարտերով կամ փոխանցումով: Տեսակցության ժամերն են` 13:00-19:00:
Վերջին նորությունները
Էնդոսկոպիկ ծառայությունը համալրվել է OLYMPUS CLV-190 վերջին սերնդի համակարգով
Արմենիա ՀԲԿ Էնդոսկոպիկ ծառայությունը համալրվել է OLYMPUS CLV-190 վերջին սերնդի համակարգով, որը թույլ է տալիս մանրակրկիտ հետազոտել ստամոքս-աղիքային տրակտը, հստակ տեսնել պատկերը, հայտնաբերել...
Ժիլ Դե Լա Տուրետտ համախտանիշ․ Հարցազրույց նյարդաբան Ազնար Այդինյանի հետ
Զրույցը սկսենք պատմական ակնարկից։ Նման ախտորոշում, սակայն ոչ այդ անունով, առաջին անգամ տրվել է 1825 թ-ին մի կնոջ, տարիներ անց՝ 1885 թ-ին, ֆրանսիացի բժիշկ Ժան Մարտեն Շարկոն, ի պատիվ իր աշակերտի, այն անվանակոչել է Ժիլ դե լա Տուրետտ: Հայտնիներից վերը նշված հիվանդությամբ տառապել է Մոցարտը․․․
Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում։ H. pylori-ն համարվում է աշխարհի ամենատարածված վարակը և առավել հաճախ հանդիպում է զարգացող երկրներում...
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների․․․

«Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին գրավելու ընդունակություն»:

Վ.Վ. Վերեսարև