«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109
Մեր պատմությունը
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը (ՀԲԿ) Հայաստանի ամենամեծ բժշկական կենտրոններից է: Այն հիմնադրվել է 1920-ականներին, 1970 թվականից սկսել է գործել Մարգարյան 6 հասցեում գտնվող նորակառույց համալիրում, որը բաղկացած է հիմնական, պոլիկլինիկայի, քիթ-կոկորդ-ականջաբանական և ախտաբանական անատոմիայի մասնաշենքերից: Կենտրոնն ունի մեքենաների համար նախատեսված 2 մուտք` Հալաբյան և Ֆուչիկ փողոցներից, ու ընդարձակ այգի:
«Արմենիա» ՀԲԿ բազմապրոֆիլ հաստատություն է, ունի 23 բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող են ստացիոնար բուժում ստանալ ավելի քան 800 հիվանդ: «Արմենիա» ՀԲԿ նպատակն է. բարձրացնել բժշկական ծառայությունների որակը` հիմնվելով բարձր պրոեսիոնալիզմով բուժանձնակազմի վրա, պահպանել տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հեղինակությունն ու շարունակել հանրապետության առաջատար կլինիկաների շարքը համալրելու ավանդույթը:
«Արմենիա» ՀԲԿ ընդունվում են հիվանդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Հիվանդները կարող են ստանալ ստացիոնար բուժում, հետազոտվել «Արմենիա» ախտորոշման կենտրոնում, ստանալ ամբուլատոր բուժում` դիալիզի, հիպերբարիկ օքսիգենացման, վերականգնման և հոգեթերապիայի բաժանմունքներում:
«Արմենիա» ՀԲԿ-ում գործում են շուրջօօրյա բժշկական ծառայություններ Կենտրոնում գործում են նաև. ճաշարան, գրքերի կրպակ, բանկ, դեղատուն, պարենային խանութ և 24-ժամյա ավտոկայանատեղ: Կենտրոնն ապահովում է հիվանդների տեղափոխում քաղաքից, օդանավակայանից, Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից և Վրաստանից:
«Արմենիա» ՀԲԿ պացիենտներն ընդունվում են պետպատվերի շրջանակներում կամ ապահովագրական գործակալությունների միջոցով: Վճարումներն ընդունվում են կանխիկ, պլաստիկ քարտերով կամ փոխանցումով: Տեսակցության ժամերն են` 13:00-19:00:
Վերջին նորությունները
Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը
Տրեդմիլ թեստը բավականին տեղեկատվական հետազոտություն է, որը կիրառվում է սրտի իշեմիկ հավանդության հայտնաբերման նպատակով, ինչպես նաև` հերքելու...
Սեյպոլ - Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք
«Արմենիա» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում իրականացվեց հազվադեպ վիրահատություն, որը կոչվում է Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն: Հիվանդն ընդունվել էր ծանր վիճակով, նրա մոտ առկա էր մեխանիկական դեղնուկ, ընդհանուր բիլիռուբինի քանակն արյան մեջ...
Հիվանդությունների 40 տոկոսի դեպքում պատճառը գեներն են, 25 տոկոսի դեպքում՝ վնասակար սովորությունները
Եվ այսպես, ի՞նչն է մեր հիվանդությունների պատճառը՝ արտաքին իրավիճակնե՞րը, թե՞ գեները: Ախտաբանությունների 40 տոկոսն առաջացնում է միայն ԴՆԹ-ն, իսկ 25 տոկոսը զարգանում են արտաքին պայմանների ազդեցության պատճառով...
Տենդն օգնում է լիցքավորել բջիջները. պարզել են չինացի գիտնականները
Նրանք փորձեր են կատարել կրծողների հետ և բացահայտել, որ մկների մոտ տենդը փոխում է մակերեսային սպիտակուցներն իմունային բջիջների, ինչպիսիք են լիմֆոցիտները՝ բջիջները դարձնելով ավելի շարժուն...

«Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին գրավելու ընդունակություն»:

Վ.Վ. Վերեսարև