«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03
Մեր պատմությունը
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը (ՀԲԿ) Հայաստանի ամենամեծ բժշկական կենտրոններից է: Այն հիմնադրվել է 1920-ականներին, 1970 թվականից սկսել է գործել Մարգարյան 6 հասցեում գտնվող նորակառույց համալիրում, որը բաղկացած է հիմնական, պոլիկլինիկայի, քիթ-կոկորդ-ականջաբանական և ախտաբանական անատոմիայի մասնաշենքերից: Կենտրոնն ունի մեքենաների համար նախատեսված 2 մուտք` Հալաբյան և Ֆուչիկ փողոցներից, ու ընդարձակ այգի:
«Արմենիա» ՀԲԿ բազմապրոֆիլ հաստատություն է, ունի 23 բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող են ստացիոնար բուժում ստանալ ավելի քան 800 հիվանդ: «Արմենիա» ՀԲԿ նպատակն է. բարձրացնել բժշկական ծառայությունների որակը` հիմնվելով բարձր պրոեսիոնալիզմով բուժանձնակազմի վրա, պահպանել տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հեղինակությունն ու շարունակել հանրապետության առաջատար կլինիկաների շարքը համալրելու ավանդույթը:
«Արմենիա» ՀԲԿ ընդունվում են հիվանդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Հիվանդները կարող են ստանալ ստացիոնար բուժում, հետազոտվել «Արմենիա» ախտորոշման կենտրոնում, ստանալ ամբուլատոր բուժում` դիալիզի, հիպերբարիկ օքսիգենացման, վերականգնման և հոգեթերապիայի բաժանմունքներում:
«Արմենիա» ՀԲԿ-ում գործում են շուրջօօրյա բժշկական ծառայություններ Կենտրոնում գործում են նաև. ճաշարան, գրքերի կրպակ, բանկ, դեղատուն, պարենային խանութ և 24-ժամյա ավտոկայանատեղ: Կենտրոնն ապահովում է հիվանդների տեղափոխում քաղաքից, օդանավակայանից, Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից և Վրաստանից:
«Արմենիա» ՀԲԿ պացիենտներն ընդունվում են պետպատվերի շրջանակներում կամ ապահովագրական գործակալությունների միջոցով: Վճարումներն ընդունվում են կանխիկ, պլաստիկ քարտերով կամ փոխանցումով: Տեսակցության ժամերն են` 13:00-19:00:
Վերջին նորությունները
Հղիների հսկողության ծառայություն «Արմենիա» ՀԲԿ-ում
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում գործում է նոր ծառայություն՝ կանանց կոնսուլտացիա կամ հղիների հսկողության ծառայություն: Խորհրդային տարիներին նշված ամբուլատոր ծրագիրը գործել է, սակայն 17-18 տարի առաջ այդ գործունեությունը դադարեցվել է...
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են բոլոր մյուս արյան ծառայություններում: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ հիվանդները պլանային չեն, և հաճախ լինում են շատ անսպասելի ու ծանր դեպքեր: Որովհետև...
Կայացավ Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի այս տարվա առաջին նիստը
Ս/թ մարտի 23-ին կայացավ վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում՝ կլինիկայի ղեկավար, Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, բ․գ․դ․ Գագիկ Համբարձումյանի ղեկավարությամբ...
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով պարգևատրվել է օրթոպեդ-վնասվածքաբան Արթուր Սոխակյանը
ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից «Արմենիա» ՀԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Արթուր Սոխակյանը պարգևատրվել է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով։ Սոխակյանի կողմից կատարված բարդ և դժվարին վիրահատությունների արդյունքում ռազմական․․․

«Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին գրավելու ընդունակություն»:

Վ.Վ. Վերեսարև