«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Եռորյակ նյարդի նևրալգիա

Եռորյակ նյարդի նևրալգիա

Եռորյակ նյարդը գանգուղեղային խոշոր նյարդերից է։ Այն ճյուղավորվում է դեմքի և ատամների շրջանում: Նևրիտի ժամանակ լինում է նյարդի բորբոքում:

 

Եռորյակ նյարդի նևրալգիայի պատճառները
Եռորյակի նևրալգիայի պատճառ կարող են լինել ամենատարբեր գործոններ՝ թունավորումը տարբեր տոքսիններով, գերսառեցումը:

 

Ախտանշանները
Եռորյակ նյարդի ախտահարման ժամանակ դիտվում են նրա ճյուղերի նյարդավորմանը համապատասխան զգացողական և շարժական խանգարումներ: Դիտվում է նևրալգիա՝ ցավ, որը կրակող, նվվացող, այրող կամ պուլսացող բնույթ ունի և կարող է տեղակայվել կզակի, աչքի, ականջի, ատամնաշարի, ճակատի շրջանում, գլխի մազածածկ հատվածում: Ցավն արտահայտվում է սուր և ենթասուր ընթացքով, կարող է լինել կարճատև, նոպայաձև՝ ծամիչ մկանների սպազմով /տրիզմ/ ուղեկցվող, և կարող է լինել նաև մշտական՝ աճման հակումով:

 

Ցավի նոպայի ժամանակ սկսվում է արցունքահոսություն, դեմքի կարմրություն, շճային արտադրություն քթից: Ցավը զուգակցվում է թմրածությամբ և պարեսթեզիաներով:

 

Ստործնոտային նյարդի ախտահարման դեպքում խանգարվում է ստորին ծնոտի բացվելու գործառույթը, դրա հետևանքով դժվարանում է խոսելն ու ծամելը: Ականջի ցավի հետ զգացվում է նաև փակվածություն, բերանը բացելիս, ծամելիս լսողական անցքում ճտտոց է լսվում:

 

Նևրիտի ժամանակ նյարդի դուրս գալու կետերին սեղմումը ցավոտ է: Զննման ժամանակ հայտնաբերվում է զգացողության խանգարում:


Բուժումը
Նեյրոպաթիայի բուժման կուրսում ներառվում են հակաբորբոքային պատրաստուկներ (պրեպարատներ), Բ խմբի վիտամիններ /ռիբոֆլավին, թիամին, ցիանկոբալամին/, ըստ ցուցման՝ անտիհիստամինային, հակավիրուսային դեղորայք:

 

Նյութափոխանակությունը նյարդում լավացնելու համար նշանակվում են նոոտրոպիլ, ակտովեգին, սերմիոն, նիկոտինաթթու: Լավ օգնում է ֆիզիոթերապիան՝ УФО, УВЧ, ֆոնոֆորեզը լիդոկայինով և այլն: Կարելի է կիրառել նաև ռեֆլեքսոթերապիա /ասեղնաբուժություն/:

 

Ցավի դեմ նշանակվում են ցավազրկողներ /անալգին, բարալգին/, հանգստացնողներ/ ֆենազեպամ, կորվալոլ, վալերիան և այլն/:

 

Բուժումը հիմնականում ամբուլատոր է: Կոնսերվատիվ բուժման անարդյունավետության դեպքում բուժումը շարունակվում է ստացիոնար պայմաններում: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև վիրահատական միջամտություն:

03.11.2022