Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Որո՞նք են մարմնի քորի պատճառները

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն:
Պատճառները
Քորն ի հայտ է գալիս մաշկային զգացողական ռեցեպտորների թեթև գրգռման հետևանքով:
Ավելի ուժեղ գրգռվածությունը ցավային զգացողություն է առաջացնում:
Քորի պատճառը հասկանալու համար նախ պետք է ճշտել քորի հատվածը և տարածվածության աստիճանը:
Եթե քորը տարածված է մարմնի ամբողջ մակերեսով, առաջին հերթին պետք է մտածել ալերգիկ ռեակցիայի մասին որևէ մթերքից, հոտերից, հագուստից, ցրտից և այլ գրգռիչներից: Կարող է քոր զգացվել ցանով ուղեկցվող վիճակների՝ քոսի, պեդիկուլյոզի, վարակիչ հիվանդությունների ժամանակ, արևի երկարատև ազդեցության և մաշկի չորության հետևանքով: Նման դեպքերում այն ինքնուրույն կամ տնային խոնավացնող միջոցներով անհետանում է: Հղիությունը նույնպես կարող է քորի կպչուն ցանկություն առաջացնել:
Եթե քորն առաջանում է մարմնի որևէ հատվածում, հետո աստիճանաբար տարածվում մարմնով, կարող են հետևյալ խնդիրների պատճառ հանդիսանալ.
- Արյան հիվանդություններ
- Լյարդի հիվանդություններ
- Երիկամների կամ էնդոկրին համակարգի հիվանդություններ
- Դիաբետ կամ ուռուցքներ
Նման դեպքերում անհրաժեշտ է իրականացնել հիվանդության մասնագիտացված ախտորոշում և բուժում: Բուժումը պետք է ուղղված լինի ոչ միայն քորի, այլ նախ նրա պատճառների դեմ:
Ամբողջ մարմնի քորի ամենատարածված պատճառներից է հոգեբանական լարվածությունը /պատասխանատու աշխատանքը, սթրեսը, ընտանեկան բարդ իրավիճակը, ապրումները/:
Եթե քորը սահմանափակ հատվածում է ի հայտ գալիս, պետք է պատճառը պարզել, քանի դեռ այն չի տարածվել: Քորը մարմնի բաց մասերում կարող է լինել միջատների խայթոցի հետևանք: Այդ դեպքում օգնում են հակաալերգիկ և տեղային դեղամիջոցները:
Միջատներից պաշտպանվելու համար բնության մեջ գտնվելիս անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ քսուքներ:
Թութքը, ճիճվակրությունը և ուղիղ աղու բորբոքային վիճակները հետանցքի քոր են առաջացնում: Մենոպաուզայի կամ արտաքին օրգանների բորբոքումների կամ հիվանդությունների ժամանակ օրգանիզմում ընթացող փոփոխությունները քոր են առաջացնում տվյալ հատվածում:
Բուժումը
Եթե արդեն բացահայտված է քորի պատճառը, նրանից հնարավոր է ազատվել տնային պայմաններում կամ բժշկի դիմելով: Բայց նախ հարկ է ազատվել տհաճ զգացողությունից:
Օգնում է սառը ցնցուղը կամ մաշկի մակերեսին սառույց քսելը, նաև սառեցնող կրեմները, եթե մաշկը վնասված չէ, և դրանք ալերգիա չեն առաջացնում:
Տաք ջուրը հակացուցված է, որովհետև տաքանալիս մաշկի զգայունությունը բարձրանում է:
Պետք է վերացնել նաև գրգռվածություն առաջացնող գործոնները: Դրա համար անհրաժեշտ է փոխել.
- Սնունդը, բացառել նոր և վտանգավոր մթերքները, որոնք կարող են ալերգիա առաջացնել:
- Դիմահարդարման միջոցները և օծանելիքը
Չորացած մաշկ ունենալու դեպքում անհրաժեշտ է սնուցող քսուքներ օգտագործել:
Եթե տնային միջոցները չեն օգնում, անհրաժեշտ է դիմել բժշկի:
Գլխի մաշկի քորի պատճառ կարող է լինել մազերը ներկելու և հաճախակի ֆեն օգտագործելու հետևանքով առաջացած թեփը։ Այս դեպքում կարելի է օգտագործել հակասնկային շամպուններ: