«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Յոթ քայլ դեպի առողջ սիրտ

Յոթ քայլ դեպի առողջ սիրտ

Ամերիկյան Սրտաբանական ասոցիացիան սահմանել է յոթ «պարզ» գործոններ, որոնք  կարող եք օգտագործել սեփական սրտի առողջության համար, սակայն սիրտ-անոթային համակարգի աշխատանքը լավացնելու համար պահանջվում է որոշակի աշխատանք:

Ինչպես հայտարարել են ասոցիացիայի աշխատակիցները, մեծահասակ մարդու սիրտ-անոթային համակարգի կատարյալ առողջական վիճակը որոշվում է հետևյալ նշաններով.

  1. Երբեք չեմ ծխել կամ թողել եմ ավելի քան մեկ տարի առաջ:

  2. Մարմնի զանգվածի  ինդեքսը, որը գնահատում է ճարպի քանակությունը, օգտագործելով աճի և քաշի ցուցանիշները:

  3. Ֆիզիկական ակտիվությունը. ինչքան շատ, այնքան լավ: Վերջին տվյալները ցույց են տվել, որ շաբաթական ամենաքիչը 150 րոպե չափավոր հաճախականությամբ վարժությունները, կամ էլ 75 րոպե ծանրաբեռված ֆիզիկական ակտիվությունն անհրաժեշտ են  կատարյալ առողջության համար:

  4. Զարկերակային արյան ճնշումը ցածր է 120/80 մմ.ս.ս.-ից:

  5. Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը 100 մգ/դցլ է:

  6. Խոլեստերինի ընդհանուր ցուցանիշը կազմում է 200 մգ/դցլ-ից ոչ պակաս:

  7. Առողջ սննդակարգին հետևելը: Ստորև ներկայացվում է հինգ առողջարար բաղադրամասեր:


2000 կկալ պարունակող սննդակարգերն են.

  • օրական 4,5 բաժակից ոչ պակաս մրգեր և բանջարեղեն,
  • օրական 200 գրամից ոչ պակաս ձկնեղեն, նախընտրելի է` յուղոտ,
  • 100 գրամից ոչ պակաս բջջանյութով հարուստ հատիկավորներ,
  • սահմանափակել աղի օգտագործումը մինչև 1,500 միլիգրամ օրական,
  • շաբաթական խմել 1 լիտրից ոչ ավելի քաղցր հյութեր:


Ամերիկյան ասոցիացիան հույս ունի, որ այս 7 գործոնները մինչև 2020 թվականը կարող են լավացնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը 20%-ով, նաև նվազեցնել այդ հիվանդությունների հետևանքով  մահերի թիվը  20 %-ով:

 

 

25.11.2016