«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

«Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայում իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերով

«Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայում իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ ՀՀ-ում առկա բոլոր  պատվաստանյութերով

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը  կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումն ու նվազեցնում առողջապահական համակարգի բեռը:

 

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն անվճար են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար:

 

 

 

 

         
 

«Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայում COVID-19- ի դեմ պատվաստում կարող են ստանալ 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, անկախ հաշվառման վայրից: 

 

ՀՀ-ում առկա բոլոր  պատվաստանյութերը առկա են նաև պոլիկլինիկայում:

 
         

Սրանք բոլորը  պատվաստանյութեր են, որոնք կարող են կանխել մարդկանց հիվանդանալ COVID-19 հիվանդությամբ:

 

Պահանջվում է կատարել երկու դեղաչափ, սովորաբար տրվում է 3-6 շաբաթվա ընդմիջումով:
 

Այս պատվաստանյութերը  չեն պարունակում որևէ կենդանի վիրուս և  չեն կարող պատվաստվողին վարակել COVID-19-ով:

 

Պատվաստումը կամավոր է և անվճար:

 

Ֆայզեր պատվաստանյութով  թույլատրվում է  պատվաստել նաև 12-18տարեկան երեխաներին, ծնողի կամ երեխայի  օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ: / ՀՀ ԱՆ 16.02.2022Թ N 633-Ա /

 

Կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջինից առնվազն 4 շաբաթ անց կարող է պատվաստվել COVID-19-ի դեմ այլ պատվաստանյութով՝ ըստ տվյալ անձի դիմելիության և գրավոր համաձայնության:

 

Կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո  անձը կարող է ստանալ մեկ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում COVID-19-ի դեմ նույն կամ այլ COVID-19-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո:

 

Յուրաքանչյուր ինֆեկցիոն հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

01.07.2022