«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ոտնաթաթերի «ոսկրիկներ»

Ոտնաթաթերի «ոսկրիկներ»

Գոյություն ունեն մի քանի հիմնական գործոններ, որոնք նպաստում են ոտնաթաթերի «ոսկրիկների» առաջացմանը.

 

•    Ժառանգական նախատրամադրվածություն:
•    Հորմոնալ դիսբալանս, որը նպաստում է այս խնդրի զարգացմանը դեռահասության շրջանում, երբ ձևավորվում է հորմոնալ համակարգը, հղիության ընթացքում, երբ նույնպես հորմոնալ տեղաշարժեր են ընթանում, ինչպես նաև՝ դաշտանադադարի ժամանակ:
•    Հարթ ճանապարհները: Քանի որ մեր նախնիները քայլել են բոկոտն, քարքարոտ տեղանքով, անտառներում, դաշտերում, ինչը կոփել է ներբանները: Իսկ այսօր մեր ներբանները զրկված են բնական «մարզումներից», որոնք օգնում էին խուսափել նման խնդիրներից:
•    Անհարմար կոշիկներ:  Նեղ, բարձրակրունկ, ծանր պլատֆորմներով կոշիկները մեծացնում են ոտքերի և ամբողջ հենաշարժական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը` հատկապես ավելորդ քաշի դեպքում:
•    Ծանր ֆիզիկական աշխատանք: Աշխատանքի և հանգստի սխալ ռեժիմ, կանգնած աշխատանք, երբ մարմնի քաշը նպաստում է ոտնաթաթի բնական դիրքի փոփոխությանը, ոսկրերի և մատների թեքումներին:

 

Ինչպե՞ս կանխարգելել ոտնաթաթերի խնդիրների առաջացումը:

 

•    Կոշիկներն ընտրել բնական նյութից  (կաշի, զամշ), հարմարավետ՝  2-6 սմ-ից ոչ ավելի կրունկներով:
•    Առկա խնդրի դեպքում՝ վնասվածքաբանի հետ խորհրդակցելուց հետո, օգտվել անհատական ներդիրներից
•    Կատարել ոտքերի մարզումներ և մերսում. դրանք կվերականգնեն ոտնաթաթերի տոնուսը և շարժունակությունը

 

Խնդիրների ժամանակին կանխարգելումը և բուժումը կօգնի խուսափել կամ ազատվել ոտնաթաթերի ոսկրիկներից:

 

Եթե այդ ոսկրերն առաջացնում են ցավ, որը խանգարում է նորմալ քայլքին, ապա նշված միջոցառումները չեն կարող վերացնել առաջացած խանգարումը, և անհրաժեշտ է անպայման դիմել վնասվածքաբան-օրթոպեդի:

01.02.2022