«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Helicobacter pylori (պիլորուսի հելիկոբակտեր)

Helicobacter pylori (պիլորուսի հելիկոբակտեր)

Պիլորուսի (փական կամ սեղմակ ստամոքսի և տասնեկումատյնա աղու միջև) հելիկոբակտերը (ՊՀ) մանրէ է, որը վարակում է ստամոքսի և 12-մատնյա աղու տարբեր հատվածները, առաջացնում գաստրիտ, խոց, քաղցկեղ:

 

Վարակումն այդ մանրէով հիմնականում տեղի է ունենում ընտանիքներում. վարակը կարող է փոխանցվել սպասքի, անձնական հիգիենայի, դիմահարդարման պարագաների, թքի և այլ արտադրությունների միջոցով:

 

Քանի որ վարակը կրողներ են նաև տնային կենդանիները (շուն, կատու), պետք է նրանց հետ շփվելիս պահպանել հիգիենայի կանոնները:

 

Կան որոշ վիճակներ, երբ անհրաժեշտ է անպայման առկա մանրէն վերացնել օրգանիզմից, դրանք են.

 

•    նախկինում տարած կամ ներկայում առկա ստամոքսի կամ 12-մատյա աղու խոցային հիվանդությունը,
•    ստամոքսի լիմֆոման,
•    Ատրոֆիկ /աուտոիմուն/ գաստրիտ
•    ժառանգականության մեջ (մայր, հայր, եղբայներ, քույրեր) քաղցկեղի առկայություն,
•    դիսպեպսիա (ստամոքսի հետ կապված գանգատներ),
•    բուժառուի ցանկությունը:

 

Բուժումը

 

Անհրաժեշտ է խուսափել ինքնաբուժումից, դիմել թերապևտի և կատարել նրա նշանակումները:

 

Եթե նախկինում բուժման կուրսը 7-10 օր էր, ներկայում տևում է մինչև 14 օր: Բուժմանը զուգահեռ ցանկալի է օգտագործել պրոբիոտիկների խմբի պատրաստուկներ (էնտերոլ, էնտերոժերմին և այլն):

Վերջին ուղեցույցների համաձայն, խորհուրդ է տրվում բուժումից հետո անցկացնել ՊՀ-ի ստուգողական էրադիկացիա: Դա իրականացվում է տարբեր եղանակներով. գաստրոսկոպիա` բիոփսիայով, շնչառական թեստ, ինչպես նաև՝ կղանքում ՊՀ հակամարմինների որոշում:

29.11.2021