«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները.


  • պարանոցի շրջանում` տհաճության զգացում և ցավ,
  • կոկորդում` գնդի զգացողություն,
  • հևոց,
  • կլման ակտի խանգարում և ձայնի խռպոտություն (2-3 սմ-ից մեծ հանգույցների դեպքում),
  • օրգանիզմում յոդ պարունակող հորմոնների ավելցուկ (սուբֆեբրիլ ջերմություն, հուզական անհավասարակշռություն, հաճախասրտություն, էկզոֆթալմ, բարձր զարկերակային ճնշում, սեռական ֆունկցիայի խանգարում),
  • մազաթափություն, մազերի չորություն:

 

Հիվանդության ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի: Մասնագետը՝ խնդիրներ հայտնաբերելու դեպքում, կնշանակի անհրաժեշտ հետազոտություններ՝ թիրեոտրոպ հորմոնի, ազատ թիրոքսինի, ազատ տրիյոդթիրոնինի մակարդակների որոշում:

 

Կարևոր հետազոտություն է ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ), որի օգնությամբ հնարավոր է պարզել վահանագեղձի կառուցվածքային փոփոխությունները, պնդացած օջախների, կիստաների, ուռուցքների, գեղձի ադենոմաների առկայությունը:

 

Կանխարգելման նպաստակով ՈՒՁՀ նշանակվում է 30 տարեկանից բարձր այն մարդկանց, որոնք ապրում են յոդի դեֆիցիտային տեղանքում, օգտագործում են հորմոնալ պատրաստուկներ, ունեն ժառանգական նախատրամադրվածություն:

 

Հիպոթիրեոզը կարող է բացասաբար ազդել հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա, այդ պատճառով այդ հետազոտությունն անհրաժեշտ է նաև հղիներին:

 

Վահանագեղձի հանգուցային փոփոխությունն ի հայտ է գալիս հետևյալ դեպքերում.


  • հաճախակի սթրեսներ և գերսառեցում,
  • անբարենպաստ էկոլոգիական պայմաններ և մասնագիտական վնասակար ազդեցություններ (աշխատանք` բենզինի, լաքի, ներկերի, ծանր մետաղների աղերի, ռադիացիայի ներկայության պայմաններում), 
  • օրգանիզմում կամ վահանագեղձում քրոնիկ բորբոքային հիվանդություն (տուբերկուլոզ, թիրեոդիտ),
  • այլ էնդոկրին գեղձերի բարորակ նորագոյացություններ (հիպոֆիզի, մակերիկամների ադենոմա),
  • աուտոիմուն հիվանդություններ,
  • սխալ սնունդ, սննդակարգերի չարաշահում, որտեղ առկա են վիտամինների և սպիտակուցների սահմանափակում` հատկապես դեռահաս աղջիկների և կանանց մոտ:

 

Հիվանդությունը վաղ շրջանում վտանգ չի ներկայացնում և հեշտ ենթարկվում է բուժման` հորմոնալ դեղերի, վիտամինների և սննդային հավելումների օգնությամբ:

 

Հիվանդության հետագա ընթացքից խուսափելու համար անհրաժեշտ են հետևյալ կանխարգելիչ միջոցառումները.


  • ճիշտ սնվել,
  • ապահովել բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
  • սննդի մեջ ներառել յոդ պարունակող մթերքների բավարար քանակ (ծովամթերք, բանջարեղեն, միրգ, հատիկեղեն, մասուրի հյութ, մեղր, չզտված բուսայուղ),
  • խուսափել բարձր ռադիացիայով և օդում քիմիական նյութերի մեծ քանակով տարածքներից,
  • խուսափել սթրեսներից:

 

Բուժման արդյունավետությունը կախված է վաղ ախտորոշումից, այդ պատճառով անհրաժեշտ է ժամանակին իրականացնել կոմպլեքս հետազոտություններ:

18.10.2021