«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ցավ ամորձիներում

Ցավ ամորձիներում

Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ:  Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել:

 

Ցավը փոշտում երբեմն վկայում է աճուկային և որովայնի շրջանի այլ օրգանների, հյուսվածքների ախտաբանության մասին:

 

Պատճառները

 

Ամորձիների հիվանդություններ.

 

•    oրխիտ (ամորձու բորբոքում),
•    էպիդիդիմիտ (ամորձու ծորանի բորբոքում),
•    գանգրենա  (մասնավորապես, Ֆուրնյեի գանգրենա),
•    ամորձաթաղանթի ջրգողություն,
•    սպերմատոցելե (ամորձում` հեղուկի կուտակում),
•    ամորձու ոլորում,
•    չիջած ամորձի (կրիպտորխիզմ),
•    ամորձու տրավմա` հարվածի կամ վնասման արդյունքում,
•    հիդրոցելե (հեղուկի կուտակում, որն առաջացնում է ամորձապարկի այտուց),
•    վարիկոցելե (փոշտի երակների լայնացում),
•    նախկինում տարած վազէկտոմիայի հետևանքներ,
•    դիաբետիկ նեյրոպաթիա` դիաբետի հետևանքով նյարդերի վնասում,
•    ամորձիների քաղցկեղ:

 

Պատճառներ, որոնք կապված չեն ամորձիների հիվանդությունների հետ.

 

•    Շոնլեյն-Հենոխի հեմոռագիկ վասկուլիտ (արյունատար անոթների բորբոքում),
•    իդիոպաթիկ ցավ` ամորձիներում (ցավի անհայտ պատճառ),
•    աճուկային ճողվածք,
•    քարեր` երիկամներում,
•    էպիդեմիկ պարօտիտ (խոզուկ),
•    պրոստատիտ (շագանակագեղձի վարակ կամ բորբոքում),
•    միզուղիների վարակներ,
•    դեղերի կողմնակի ազդեցություն, օրինակ` որոշ հակաբիոտիկներ, քիմիաթերապևտիկ դեղեր:

 

Եթե ամորձու տրավմա է առաջացել, կամ կա նրա ոլորման կասկած, պետք է անհապաղ դիմել բժշկի:

 

Բժշկին շտապ դիմելու ցուցումներ են նաև.

 

•    հանկարծակի ուժեղ ցավն` աճուկային և փոշտի շրջանում,
•    ցավն ուղեկցվում է սրտխառնոցով, տենդով, սարսուռով, մեզում` արյան առկայությամբ:

 

Պլանային կարգով պետք է դիմել բժիշկ ուրոլոգ-անդրոլոգի, եթե.

 

•    ցավն աճուկային շրջանում չի անցնում տնային պայմաներում մի քանի օրվա բուժման ընթացքում,
•    ամորձիներում թեթև ցավը չի անցնում մի քանի օրվա ընթացքում,
•    ամորձիներում կամ նրանց շուրջ կա այտուց կամ պնդացում,
•    ցավը տարածվում է դեպի որովայնի ստորին հատված, այնուհետև դեպի աճուկներ և ամորձիներ:

27.09.2021