«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Սկոլիոզ. պատճառները, տեսակները, ախտանշանները

Սկոլիոզ. պատճառները, տեսակները, ախտանշանները

Սկոլիոզը ողնաշարի ծռումն է իր նորմալ դիրքից որևէ կողմ: Ծռումը կարող է լինել աննշան, միջին և շատ:  Հաճախ բժիշկներն օգտագործում են C և S տառերը, որպեսզի նշեն ծռվածության ձևը: Սկոլիոզով տառապողները քայլում են մի փոքր առաջ թեքված, իսկ ուսերը և ազդրերը թեքված են այս կամ այն կողմ:  

 

80% դեպքերում բժիշկները չեն կարողանում գտնել սկոլիոզի պատճառը:

 

Սկոլիոզի որոշ տեսակների պատճառները հստակ են: Դրանք լինում են կառուցվածքային և ոչ կառուցվածքային:

 

Ոչ կառուցվածքային սկոլիոզի ժամանակ, չնայած ծռված տեսքին՝ ողնաշարը կատարում է իր բոլոր գործառույթները: Պատճառները մի քանիսն են՝ ոտքերի տարբեր երկարությունը, մկանային սպազմերը, բորբոքումները (ապենդիցիտ): Եթե այդ խնդիրները լուծվեն, սկոլիոզը կարող է վերանալ:

 

Կառուցվածքային սկոլիոզի ժամանակ ողնաշարի ծռումն ինքնուրույն ուղղվել այլևս չի կարող:

 

Պատճառները, տեսակները, ախտանշանները

 

Կառուցվածքային սկոլիոզի պատճառները.

 

•    ուղեղային կաթված,
•    մկանային դիստրոֆիա,
•    բնածին արատներ,
•    վարակներ,
•    ուռուցքներ,
•    գենետիկ խնդիրներ (Մարֆանի կամ Դաունի համախտանիշներ)

 

Բնածին սկոլիոզ

 

Բնածին սկոլիոզը զարգանում է մինչև երեխայի ծնվելը՝ ողերի խնդիրների պատճառով: Երբեմն այն նկատելի է լինում երեխայի ծնվելուց հետո, երբեմն ախտորոշվում է դեռահասային շրջանում (10-15 տարեկանում), հատկապես հասակի թռիչքային աճի ժամանակ: Այս ծռվածությունը կարող է մնալ ամբողջ կյանքում: Դեռահասային շրջանում հիմնականում ախտորոշվում է իդիոպաթիկ սկոլիոզ:

 

Դեգեներատիվ սկոլիոզ

 

Ողնաշարի ծռվածության այս ձևը հանդիպում է մեծ տարիքի (ծեր) մարդկանց մոտ, երբ ողերի սկավառակները և հոդերը մաշվում ու կորցնում են իրենց ձևը:

 

Սկոլիոզը հնարավոր չէ կանխարգելել: Կարծիք կա, որ սպորտային վնասվածքները բարձրացնւմ են ողնաշարի ծռվելու վտանգը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Կեցվածքը ևս որևէ դեր չունի այդ հարցում:

 

Բայց եթե նկատելի է ողնաշարի որևէ թեքում, պետք է բժշկի դիմել:

 

Դեռահասային սկոլիոզի ախտանշանները

 

•    գլուխը մարմնի կենտրոնում չէ,
•    կողերը սիմետրիկ չեն և տարբեր բարձրություն ունեն,
•    հագուստը հարմար չի «նստում»,
•    մեկ ուսը կամ թիակը մյուսից բարձր է,
•    երեխան մշտապես հենվում է ինչ-որ հենարանի,
•    ոտքերը տարբեր երկարություն ունեն:

 

Նորածինների սկոլիոզի ախտանշանները.

 

•    մեջքի մի կողմում ուռածության առկայություն,
•    պառկում է միշտ մի կողքի,
•    սրտի և թոքերի խնդիրներ, որոնք կարող են արտահայտվել հևոցով,
•    ցավ` կրծքավանդակում:

 

Հաճախ սկոլիոզը պատճառ է դառնում մեջքի ցավերի, սակայն երեխաների և դեռահասների մոտ հանդիպում է երբեմն:

 

Ախտորոշումը և բուժումը

 

Ախտորոշումը սկսվում է բուժառուի զննությամբ, որի ժամանակ նա պետք է մի քանի վարժություն կատարի: Եթե ենթադրվում է ողնաշարի թեքություն, կատարվում է ռենտգեն հետազոտություն:

 

Բուժումը կախված է սկոլիոզի առաջացման պատճառից: Ոչ կառուցվածքային սկոլիոզը, պատճառը վերացնելուց հետո, կարող է լիովին անցնել:

 

Կառուցվածքային սկոլիոզը, որի պատճառը կամ հայտնի չէ, կամ այլ հիվանդություններն են, ավելի լուրջ բուժում է պահանջում:

 

Ոչ վիրահատական բուժում

 

Դա իր մեջ ներառում է կորսետների, կաղապարների և կապերի կիրառում, որոնք կարող են կանխել ողնաշարի հետագա թեքումը: Ծանր դեպքերում սկոլիոզը շարունակում է պրոգրեսիվել և վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում:

 

Ոսկրային տրանսպլանտատներ. 2 և ավելի ողերի միացումն է` նոր տրանսպլանտանտներով: Վիրահատությունը տևում է 4-8 ժամ, որից հետո հիվանդին տեղափոխում են է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ բուժման տևողությունը մի քանի օր է: Վերականգնումը բավականին արագ է ընթանում. երեխաները 4-6 շաբաթից արդեն հաճախում են դպրոց, իսկ սպորտի զաղվել թույլատրվում է 1 տարի անց: Որոշ դեպքերում ողնաշարը հենարանի կարիք է ունենում և խորհուրդ է տրվում հատուկ կաղապարներ կրել:

 

Բարդություններից կարող են հանդիպել՝ նյարդերի վնասումները, պսևդոարթրոզը և վարակները:

17.08.2021