«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ի՞նչ է կենսակտիվ հավելումը

Ի՞նչ է կենսակտիվ հավելումը

1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք:  Դրանք անվանվեցին կենսակտիվ հավելումներ` ԿՀ (биологически активные добавки: БАД), կամ միկրոնուտրիենտներ: Դրանց մեջ են մտնում ալկալոիդներ, հորմոններ, հորմոն հիշեցնող միացություններ, վիտամիններ, միկրոէլեմենտներ, բիոգենային ամիններ, նեյրոմեդիատորներ, նյութեր, որոնք օժտված են ֆարմակոլոգիական ակտիվությամբ:


ԿՀ մեծամասնությունը պարունակում է սովորական սննդամթերքում: Շատերն անգամ մթերքներում պարունակում են ավելի մեծ քանակով, քան դեղագործների կողմից ընդունված դեղաչափերը:


Ամեն դեպքում, կյանք մտավ բժշկության նոր ուղղություն, որի խնդիրն էր ստեղծել և օգտագործել տարբեր բնույթի և կազմության ԿՀ-ներ:


ԿՀ-ը բնական կամ բնականին փոխարինող ֆարմակոլոգիական կոմպլեքսներ են, որոնք ներառում են էսենցիալ սննդային նյութեր և անհրաժեշտ են օրգանիզմի արդյունավետ գործունեության համար: Դրանք անմիջապես ավելացվում են նաև սննդամթերքին:
ԿՀ-ներն իրենց բնույթով կարող են լինել բուսական, կենդանական, հանքային, միկրոբային ծագման, կամ ունենալ համակցված կազմ:


ԿՀ-ներն առանձին խմբի դեղորայքային նյութեր են


Բժշկական գործունեությունը վկայում է այն մասին, որ ԿՀ կազմի մեջ մտնող բուսական և կենդանական ծագման կենսակտիվ նյութերը մի շարք առավելություններ ունեն սինթետիկ և բազմաբնույթ դեղերի նկատմամբ:


ԿՀ-ում ազդող նյութի քանակը ցածր է թերապևտիկ դոզայից, իսկ օրգանիզմի վրա ազդեցությունը ֆիզիոլոգիական սահմաններից բարձր է:  Ընդ որում, ֆիզիոլոգիական նորման տարբեր է և անհատական` տարբեր մարդկանց մոտ, կախված մետաբոլիզմից, առողջական վիճակից, ապրելակերպից և այլ գործոններից: ԿՀ-ն ազդում է մեղմ և երկարատև, տոքսիկ չէ, օրգանզմի կողմից ընդունվում է շատ լավ և չի կուտակվում օրգանիզմում, հազվադեպ են դիտվում ալերգիա և բարդություններ:


ԿՀ-ը հաճախ շփոթում են սննդային հավելումների հետ. մինչդեռ դրանք բոլորովին տարբեր են. սննդային հավելումները քիմիական նյութեր և բնական միացություններ են, որոնք ավելացվում են մթերքի որակը լավացնելու համար.

 

  • կոնսերվանտներ` երկարացնում են պահպանման ժամկետը,
  • ներկանյութեր,
  • արոմատիզատորներ,
  • ծտացնող, դոնդողի վերածող նյութեր,
  • էմուլգատորներ,
  • հակաօքսիդանտներ,
  • ֆերմենտներ,
  • ծավալ մեծացնող նյութեր:
 

Սննդային հավելումները սննդային նշանակություն չունեն, չեն մասնակցում նյութափոխանակությանը, հյուսվածքների և օրգան-համակարգերի կառուցվածքային գործընթացներին: Նրանք, լավագույն դեպքում, չեզոք են, իսկ որոշ դեպքերում կարող են ինտոքսիկացիայի և ալերգիայի պատճառ դառնալ:

26.07.2021