«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Մատների թմրածություն. ֆունկցիոնալ և ախտաբանական պատճառները

Մատների թմրածություն. ֆունկցիոնալ և ախտաբանական պատճառները

Մատների ծայրերի կամ դաստակի ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող թմրությունը կարող է լինել յուրաքանչյուրիս մոտ: Դա, սովորաբար, լինում է նյարդերի կամ անոթների` անհարմար դիրքից սեղմվածության պատճառով: Այս դեպքում թմրածությունն անհետևանք անցնում է:

 

Սակայն, որոշ դեպքերում, մատների թմրածությունը կարող է լուրջ հիվանդության հետևանք լինել.

 

  • շաքարային դիաբետ,
  • օստեոխոնդրոզ,
  • աթերոսկլերոզ,
  • միջողային ճողվածք,
  • ստենոկարդիա,
  • անոթների թրոմբոզ,
  • դաստակային խողովակի համախտանիշ,
  • արթրիտ,
  • ցրված սկլերոզ,
  • Ռեյնոյի հիվանդություն,
  • ձեռքի տարբեր վնասվածքներ:

 

Եթե թմրածությունը գնալով տարածվում է, զգացվում է երկու ձեռքերում, չի անցնում, պետք է դիմել մասնագետի:

 

Ախտորոշումը


Պետք է դիմել նյարդաբանի, որը հետազոտությունների արդյունքում կպարզի թմրածության պատճառ հանդիսացող ախտաբանությունը:

 

Բուժումը և արդյունքները


Բուժումը կախված է այն հիվանդությունից, որը թմրածության պատճառ է: Պացիենտին կարող են նշանակել մերսում, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ: Բժիշկը նշանակում է մատների թմրածության պատճառ հանդիսացող հիվանդության դեղորայքային բուժում:

 

Ճիշտ կազմակերպված բուժման արդյունքում վերանում է թմրության պատճառը և վիճակը կարգավորվում է:

 

Կարևոր է նաև առողջ ապրելակերպը, ձեռքերի հատուկ մարզումը, ծանրությունից զգուշանալը: Այդ դեպքում բուժման արդյունքներն առավել արդյունավետ կլինեն:

 

 

19.02.2021