«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ինչպե՞ս որոշել սեփական իմունիտետի վիճակը

Ինչպե՞ս որոշել սեփական իմունիտետի վիճակը

Բոլորը ինչ-որ պահի իրենց հարց են տալիս, թե ինչու է մարդը հիվանդանում, ինչո՞ւ ոմանք հաճախ են հիվանդանում, մյուսները` գրեթե չեն հիվանդանում: Դրանց պատասխանը մեկն է՝ օրգանիզմի իմունիտետի վիճակը:  Իմունիտետն օրգանիզմի վահանն է, որն իրենից ներկայացնում է բազմաթիվ տարբեր բջիջների խմբաքանակներ, որոնք համատեղ պաշտպանում են օրգանիզմը տարբեր ազդեցություններից, ինչպես արտաքին (վարակներ), այնպես էլ՝ ներքին (օրինակ` ուռուցքային հիվանդություններ): Նրանց  քանակական  և որակական (ֆունկցիոնալ լիարժեքություն) վիճակից էլ կախված է իմունիտետը:

 

Այդ բջիջներն են՝ լեյկոցիտները, որոնց մեջ մտնում են նեյտրոֆիլները, լիմֆոցիտները, բազոֆիլները, մոնոցիտները, էոզինոֆիլները և սպիտակուցները՝ իմունոգլոբուլիններ A, E, G, M: Դրանց տարբեր քանակական և որակական փոփոխությունները կարող են բերել իմունոդեֆիցիտների՝ իմունիտետի անբավարարության, որի նշանները կարող են լինել.

 

  • հաճախակի, երկարատև, ձգձգվող վարակները երեխաների և մեծահասակների մոտ, որոնք հաճախ քիթ-կոկորդ-ականջի և շնչառական օրգանների ռեցիդիվող վարակներն են,
  • ռեցիդիվող  կամ բուժման դժվար ենթարկվող  ֆուրուկուլյոզ, մաշկի և լորձաթաղանթների կանդիդոզ:
  • ստամոքս-աղիքային համակարգի մշտական վարակներ,
  • թաքնված վարակներ և առանց ցայտուն պատճառի ջերմության առկայություն:

Ներկայում առկա է իմունիտետի որոշման միջոց, որը կոչվում է իմունոգրամա: Դա արյան համակարգային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս  որոշել իմունիտետը ձևավորող բջիջների քանակը և որակը:  

23.12.2020