«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Մեթեորիզմ

Մեթեորիզմ

Մեթեորիզմը վիճակ է, երբ աղիներում կուտակվում են մեծ քանակի գազեր:

Պատճառները կարող են լինել տարբեր. ֆիզիոլոգիական և ախտաբանական գործոններ.

  • ուտելիս մեծ քանակի օդի կլում (աէրոֆագիա),
  • բարակ աղիներում մանրէների ակտիվ աճ,
  • դիսբակտերիոզ,
  • ներծծման խանգարման համախտանիշ,
  • մեխանիկական կամ դինամիկ անանցանելիություն,
  • ներծծման խանգարման համախտանիշ (մալաբսորբցիա), կույր աղու համախտանիշ, բարակ աղու ստենոզ,
  • ածխաջրատների յուրացման արդյունքում ածխաջրատների անջատում բարակ աղիներում:


Ռիսկի գործոններն են.  աղիների ֆունկցիոնալ հիվանդություններ, գրգռված աղու համախտանիշ, դիսախարիդոզային անբավարարություն, նևրոզներ, գաստրոդուոդենիտ, խոլեցիստիտ:

Կլինիկական արտահայտություններն են.

  • արագ հագեցվածության զգացողություն, փքվածություն և ճնշում


էպիգաստրալ շրջանում` ուտելուց հետո, գխտոցներ,

  • լարվածության զգացողություն` որովայնում,
  • տարբեր ուժգնության ցավային զգացողություններ. երկարատև, բութ, ճնշող, ինչը գազերի պատճառով աղիների պատի ձգվածության արդյունք է,
  • ուժեղ ձայներ որովայնում:


Ախտորոշումը գազերի առկայությունն է աղիներում, որը որոշվում է որովայնի խոռոչի օրգանների ռենտգենագրաֆիայով:

Բուժում

Բուժումն ամբուլատոր է: Նշանակվում է սննդակարգ, դիսբակտերիոզի վերականգնում, ֆերմենտային  պատրաստուկներ: Խորհուրդ է տրվում ուտել դանդաղ:

Ստացիոնար բուժում կազմակերպվում է, եթե մեթիորիզմը սուր աղիների անանցանելիության կամ այլ սուր վիճակների ախտանիշ է: Կատարվում է էլեկտրոլիտային խանգարման կարգավորում,  նշանակվում են սպազմոլիտիկներ, պրոբիոտիկներ, հակաբակտերիալ միջոցներ: Ֆունկցիոնալ մեթեորիզմի ժամանակ ցուցված է հոգենյարդաբանի մոտ բուժման կազմակերպումը:

Հսկողություն

Ներծծման խանգարման համախտանիշով հիվանդները վերցվում են դիսպանսեր հսկողության և հրահանգվում է սննդակարգի խստորեն պահպանում:

16.10.2020