Պացիենտների համար
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Կորոնավիրուսի առաջին ախտանիշը

COVID-19-ով վարակումը առաջին օրերին արտահայտվում է միայն գլխացավով:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում բժշկական լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Կուխարչուկը հայտնել է վարակի պատճառները և առաջին նշանները, որոնք հաճախ չեն նկատվում:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ COVID-19-ի ամենահաճախ հանդիպող ախտանշաներն են ջերմության բարձրացումը, հոգնածության զգացողությունը և չոր հազը: Որոշ հիվանդների մոտ կարող են լինել ցավեր, քթի փակվածություն, հարբուխ, կոկորդի ցավ կամ դիարեա: Այս ախտանշանները, սովորաբար, թեթև են և սկսում են աստիճանաբար»,-բացատրում է Կուխարչուկը:
Նա պնդում է, որ իրականում վարակման առաջին օրերին հիվանդությունն արտահայտվում է միանգամայն այլ ախտանշանով. «Ոչ թե ջերմություն և հոգնածություն, այլ` գլխացավ, որևէ այլ արտահայտվածություն առաջի օրերին չկա»:
Զգուշավորությամբ պետք է վերաբերվել սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդություններին, աղիքային վարակներին, մաշկային հիվանդություններին, նյարդային խանգարումներին բնորոշ ցանկացած ախտանշանի: Դրանք բոլորը կարող են COVID-19-ի առաջին փուլի արտահայություններ լինել, վստահ է Կուխարչուկը: