«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը 10 տոկոսով

Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը 10 տոկոսով

Սկրիպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականներն ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 29-ին EbioMedicine հանդեսում:  Հեղինակները գտնում են, որ այդ նյութը կարող է կյանքը եևկարացնել մոտավորապես 10 տոկոսով:


«Մենք փնտրում ենք պատրաստուկներ, որոնք ընդունակ կլինեն ոչնչացնելու վնասված և ծերացող բջիջները: Այդ բջիջները շատ վնասակար են օրգանիզմի համար և տարիքի հետ ավելի ու ավելի են կուտակվում:  Պարզվում է, որ ֆեզիտինը բնական միջոց է, որը կարող է ընտրողաբար և արդյունավետ սպանել ծերացող բջիջները, ամեն դեպքում, նվազեցնել դրանց արտադրությունը»,- ասում է  Մինեսոտի համալսարանում ծերության կենսաբանության և նյութափոխանակության ինստիտուտի (Institute on the Biology of Aging and Metabolism at the University of Minnesota) ղեկավար Լաուրա Նիդերնհոֆերը:


Բջիջները ծերանում են, երբ մեծ տարիքի հետևանքով հասնում են որոշակի վնասման: Երիտասարդների իմուն համակարգն ընդունակ է մաքրել օրգանիզմը` ծերացող բջիջներից, բայց, մեծանալուն համընթաց, այդ գործընթացը գնալով դժվարանում է: Այդ բջիջների կուտակումը կարող է առաջացնել բորբոքում ու արտադրել հյուսվածքները քայքայող ֆերմենտը: Ֆիզետինը պատկանում է սենոլիտիկներին, որոնք ոչնչացնում են ծերացող բջիջները: Այդ հատկությունը ստուգելու համար գիտնականները ֆիզետինը տվել են ծերացող մկներին:


«Հատկանշական է, որ այդ մկների մոտ առողջ կյանքի տևողությունն աճեց 10 տոկոսով».- հայտնում է հետազոտման հեղինակ Պոլ Ռոբբինսը (Paul Robbins)` Մինեսոտի համալսարանից:


Հետազոտողները ուսումնասիրել են նաև ֆիզետինի ազդեցությունը մարդու ճարպային հյուսվածքի վրա` լաբորատոր պայմաններում, որպեսզի հասկանան, թե ինչպես է այն ազդում ո՛չ միայն մկների, այլ նաև մարդկանց վրա: Եվ, քանի որ այն կարողացել է պակասեցնել ծերացող բջիջների քանակը նաև մարդու ճարպային հյուսվածքում, գիտնականները կարծում են, որ հնարավոր է այն կազդի նաև մարդկանց վրա:


Այնուամենայնիվ, մրգերում և բանջարեղենում պարունակվող ֆիզետինի քանակն անբավարար է ծերացող բջիջների դեմ պայքարելու համար: Գիտնականները դեռ պետք է գտնեն նրա արդյունավետ դոզան:


Nature Medicine հանդեսում լույս տեսած հոդվածում ասվում է, որ ֆիզետինը կարող է լավացնել ծերության ժամանակ օրգանիզմի գործունեությունը, իսկ Aging Cell հանդեսում հրապարակված հոդվածը պնդում է, որ ծերացող բջիջները կարող են կապ ունենալ Ալցհեյմերի հիվանդության հետ:


Ֆիզետինը ներկայում կլինիկական հետազոտություն է անցնում Մեյո կլինիկայում և այն կարող է ծերացող բջիջների դեմ պայքարի համար արդեն հասանելի լինի մոտակա մի քանի տարում:


Սկզբնաղբյուր. medportal.ru

17.09.2020