«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Մթերքներ, որոնք նպաստում են երիկամներում քարերի առաջացմանը

Մթերքներ, որոնք նպաստում են երիկամներում քարերի առաջացմանը

Ամերիկացի բժիշկները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են երիկամային քարերի առաջացմանը: Նրանց կարծիքով, հայտնում է  "INNOV"-ը, ամենավտանգավոր ըմպելիքը համարվում է սուրճը: Այն ակտիվացնում է երիկամների աշխատանքը` բարձրացնելով նրանց ծանրաբեռնվածությունը:


Երկրորդ տեղում է կարմիր միսը: Բժիշկները խորհուրդ են տալիս այն փոխարինել թռչնամսով: Հաջորդը, վնասակարության տեսանկյունից, աղն է: Աղի ավելցուկի ժամանակ տեղի է ունենում օրգանիզմում հեղուկի կուտակում, երիկամներում առաջանում է նստվածք, որը հետո փոխակերպվում է քարի: Չորրորդ տեղում թեյի ցանկացած տեսակն է, իսկ հինգերորդում`՝ գազավորված ըմպելիքները: Դրանք մեզի մեջ շատացնում են կալցիումի մակարդակը և, անգամ,  սպառնում երիկամային անբավարարությամբ:


Իսկ ահա, կարկադեն (գիբիսկուսի չոր ծաղիկները), համաձայն մեկ այլ հետազոտության, ցուցված է կանանց դաշտանի ժամանակ:

 

Հիմքեր կան մտածելու, որ այդ ըմպելիքը նվազեցնում է ցավը և թույլ տալիս հրաժարվել ցավազրկող դեղերից: Խորհուրդ է տրվում օգտագործել օրը` նվազագույնը մեկ գավաթ կարկադե: Ցավազրկող ազդեցությունից զատ, այն լավացնում է տրամադրությունը և դրական է ազդում փոքր կոնքի օրգանների աշխատանքի վրա:

Սկզբնաղբյուր՝ meddaily.ru



15.09.2020