«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Լեզվի փառակալում

Լեզվի փառակալում

Դա լեզվի վրա բարակ կամ հաստ նստվածքն է, հաճախ` սպիտակ կամ դեղնավուն երանգավորմամբ: Այն ձևավորվում է սննդի մնացորդներից, էպիթելյալ բջիջներից, թքից, մանրէներից և սնկերից, ինչպես նաև` լեյկոցիտներից, որոնք ֆագոցիտի են ենթարկում սնկերն ու մանրէները:


Կարծիք կա, որ որքան մուգ է լեզվի փառը, այնքան այն վտանգավոր է որպես նախանշան: Դեղին փառը վկայում է մարսողական համակարգի, լյարդի, լեղապարկի հիվանդությունների մասին:

Ռիսկի գործոններ. սովորաբար, լեզվի վրա նստվածքի պատճառներն են.

  • բերանի խոռոչի ոչ ճիշտ հիգիենայի պահպանումը,
  • ալկոհոլի չարաշահումը,
  • ծխելը,
  • ՁԻԱվ վարակի առկայությունը, ուռուցքային հիվանդությունները և այլն:


Ախտորոշումը

Մի շարք բարդ միջոցառումների համակցություն է և իրականացվում է  մի քանի մասնագետների մասնակցությամբ՝ ատամնաբույժներ, գաստրոէնտերոլոգներ և այլք:

Բուժում

Ամբուլատոր. կանդիդոզի ժամանակ (լեզվի և բերանի խոռոչի կաթնախտ):

Ստացիոնար. ծանր սակավարյունությունների, վիրահատական միջամտությունների ժամանակ (լեղաքարային հիվանդություն, խոլեցիստէկտոմիա և այլն):

Հսկողություն


Կախված է  ախտանիշն առաջացնող պատճառից:  Որոշ դեպքերում պահանջվում է երկարատև, անգամ ամբողջ կյանքի ընթացքում իրականացվող հսկողություն (օրինակ.  В12 դեֆիցիտային սակավարյունություն):

Սկզբնաղբյուր՝ mosgorzdrav.ru


02.07.2020