«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Հայմորիտ

Հայմորիտ

Հայմորիտը բորբոքային գործընթացն է քթի հայմորյան խոռոչներում: Այս հիվանդությանը բնորոշ է դժվարացած քթային շնչառությունը, ջերմության բարձրացումը, քթի թևերի և քթարմատի շրջանում ուժեղ ցավը, քթից շճային արտադրությունը: Ժամանակին չբուժելու դեպքում հիվանդությունը կարող է բարդանալ երիկամների, միոկարդի խնդիրներով, ակնախոռոչի ֆլեգմոնայով և այլն:


Հիվանդության ընթացքը լինում է սուր կամ քրոնիկ: Հանդիպում է ցանկացած տարիքում, չնայած մինչև 5 տարեկան երեխաների մոտ` սինուսների բացակայության պատճառով, գրեթե չի լինում:


Պատճառները


Հիվանդությունն առաջացնում են ստաֆիլակոկերը, ստրեպտակոկերը, խլամիդիան, վիրուսները, սնկերը և միկոպլազման: Ցածր դիմադրողականություն ունեցող մարդակնց մոտ այն պայմանավորված է սնկային միկրոֆլորայով: Ախտաբանության առաջացմանը նպաստում է հայմորյան ծոցերում  նորմալ օդափոխության բացակայությունը:


Հիմնական պատճառներն են.

 

  • քթի միջնապատի թեքվածությունը,
  • ի ծնե նեղ քթանցքները,
  • վերին պսակաձև ատամների կարիեսը,
  • քրոնիկ ֆարինգիտները և տոնզիլիտները,
  • շնչուղիների սուր վարակները:

 

Ձմռանը և աշնանը հիվանդության արտահայտման վտանգը բարձրանում է, քանի որ առկա է իմունիտետի սեզոնային իջեցում:
 

Հիվանդությունն սկսվում է սուր` բարձր ջերմությամբ, սարսուռով և ինտոքսիկացիայով, լինում է քթի թևերի, քթարմատի, ճակատի, այտոսկրերի, հոնքային աղեղների շրջանում ուժեղ ցավ: Երբեմն ջերմությունը կարող է նորմալ լինել: Խանգարված է քթային շնչառությունը, հիվանդը շնչում է բերանով:


Քրոնիկ հայմորիտ


Սովորաբար, քրոնիկ հայմորիտը հաջորդում է սուր ընթացքին: Ռեմիսիայի շրջանում հիվանդի վիճակը բավարար է, իսկ հերթական սրացման ժամանակ սկսվում է սարսուռ, գլխացավ և թուլություն, վատ հոտով շճային արտադրություն: Երբեմն առաջանում է հազ, քանի որ կոկորդի հետին պատով թարախի հոսք է լինում:


Ախտորոշումը


Ախտորոշումը կատարվում է հիվանդի գանգատների, քթի լորձաթաղանթի զննման հիման վրա: Կատարվում է ռենտգեն հետազոտություն: Եթե նշված միջոցները բավարար չեն, իրականացվում է հայմորյան ծոցերի պունկցիա:


Բուժումը

 

Սուր հայմորիտ


Լորձաթաղանթի այտուցը պակասեցնելու և ծոցերի օդափոխությունը լավացնելու համար օգտագործվում են տեղային ազդեցության դեղեր, բայց 5-օրյա կուրսից ոչ ավելի: Լավ արդյունք  են տալիս տեղային ազդեցության հակաբիոտիկները:

 

Քրոնիկական հայմորիտ


Առաջին հերթին, անհրաժեշտ է բորբոքային գործընթացի պատճառը վերացնել (շնչուղիների վարակներ, ատամների կարիես, ադենոիդներ և այլն): Սրացման ժամանակ օգտագործվում են տեղային անոթասեղմիչ միջոցների կարճ կուրսեր: Նշանակվում է հայմորյան ծոցերի դրենաժավորում հականեխիչ լուծույթներով: Կիրառվում է նաև ֆիզիոթերապիա:

 

Սկզբնաղբյուր՝ medihost.ru


04.06.2020