«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Թիրեոտոքսիկոզ

Թիրեոտոքսիկոզ

Թիրեոտոսիկոզը ախտաբանական վիճակ է, երբ օրգանիզմում վահանագեղձի կողմից նորմայից ավելի է արտադրվում թիրեոիդ հորմոնը: Թիրեոտոսիկոզն ինքնուրույն հիվանդություն չի համարվում, այն հետևանք և արտահայտություն է հիվանդությունների, որոնց ժամանակ

1. վահանագեղձն արտադրում է մեծ քանակի հորմոններ,
2. գեղձի բջիջները քայքայվում են և հորմոններն անցնում են արյան մեջ:


Թիրեոտոքսիկոզը հաճախ անմիջական կապ ունի աուտոիմուն բնույթ կրող դիֆուզ տոքսիկ զոբի հետ, երբ իմուն համակարգի հրահանգով դրդվում է հորմոնների արտադրությունը: Արդյունքում վահանագեղձը չափերով մեծանում է: Այդ ախտաբանությունը հայտնի է որպես Բազեդովյան և Գրեյվսի հիվանդություն: Հաճախ այդ հիվանդությամբ հիվանդանում են երիտասարդները:


Տոքսիկ ադենոման բարորակ ուռուցք է, որի ժամանակ գեղձի վրա կարող են արտահայտվել մի քանի հանգույցներ, որը կոչվում է բազմահանգուցային տոքսիկ զոբ: Հանգույցներն արտադրում են ավելորդ թիրեոիդ հորմոններ` առաջ բերելով թիրեոտոքսիկոզ: Այդ ախտաբանությունը հիմնականում զարգանում է  55 տարեկանն անց կանանց մոտ:
 
ԹԻՐԵՈՏՈՔՍԻԿՈԶԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ


Թիրեոիդ հորմոնների ավելցուկն ազդում է մի շարք օրգան- համակարգերի աշխատանքի վրա: Սիրտ-անոթային համակարգի կողմից դիտվում են սրտխփոց, առիթմիա, սրտային անբավարարություն, հիպերտոնիա:


Նյարդային համակարգի արձագանքն դրսևորվում է լացկանությամբ, անկայուն տրամադրությամբ, գրգռվածությամբ:


Ոսկրա-մկանային համակարգում հորմոնների մեծ քանակի ազդեցությամբ առաջանում է մկանային թուլություն և ոսկրերի փխրունություն:


Սեռական համակարգը նույնպես տուժում է թիրեոիդ հորմոնների մեծ քանակից. նվազում է սեռական հակումը, խանգարվում է դաշտանային ցիկլը, տղամարդկանց մոտ` էրեկցիան:


Թիրեոտոքսիկոզի ախտանշաններն են.

 

  • կտրուկ նիհարում,
  • ուժեղ քրտնարտադրություն,
  • ջրիկ կղանք,
  • ջերմի զգացողություն,
  • վահանագեղիը մեծացման դեպքում` կլման դժվարացում:


Դիֆուզ տոքսիկ զոբի նշաններից է էկզոֆթալմիան: Նկարագրված ախտանշանների առկայության դեպքում անհրաժե'տ է դիմել մասնագետի:


ԹԻՐԵՈՏՈՔՍԻԿՈԶԻ ԲՈՒԺՈՒՄԸ


Բուժումը կազմակերպվում է` հաշվի առնելով ախտաբանական վիճակի պատճառը:


Բազեդովյան հիվանդության ժամանակ օգտագործվում են թիրեոստատիկ պատրաստուկներ, որոնք պակասեցնում են հորմոնների արտադրումը: Բուժման կուրսը, սովորաբար, երկարատև է` մինչև 1,5 տարի:


Կիրառվում է նաև վիրահատական միջամտություն. հեռացվում է կամ ամբողջ գեղձը կամ` նրա մի մասը:


Նշանակվում է նաև ռադիոակտիվ յոդ` ներքին ընդունման ձևով:


ԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԻՐԵՈՏՈՔՍԻԿՈԶԸ


Թիրեոտոքսիկոզը չբուժելու դեպքում կարող են լուրջ բարդություններ ի հայտ գալ` հիպերտոնիա, առիթմիա, սրտի իշեմիկ հիվանդություն: Ծանր բարդություն է թիրեոտոքսիկ կրիզը, երբ խանգարվում է սրտի ռիթմը, կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը:

 

Բարդություններից խուսափելու համար, թիրեոտոքսիկոզի ախտանշանների դեպքում, անհրաժեշտ է անմիջապես հետազոտվել և բուժվել մասնագետի մոտ:


Սկզբնաղբյուր՝ medsovet.info
 

27.04.2020