«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Կրծքավանդակի շրջանի ցավերի արտասրտային պատճառները՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա / ТЭЛА/

Կրծքավանդակի շրջանի ցավերի արտասրտային պատճառները՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա / ТЭЛА/

ТЭЛА -ի ժամանակ կրծքավանդակի շրջան ցավ դիտվում է 50-90 տոկոս դեպքերում, լինում է սուր, իր ինտենսիվությամբ և տեղակայմամբ /կրծոսկրի ետևում կամ պարաստերնալ/ կարող է հիշեցնել միոկարդի ինֆարկտի ցավային տեսակը: Շատ հաճախակի ախտանիշ է նույնպես հանկարծ առաջացող հևոցը : Բնորոշ են կտրուկ թուլությունը, մասսիվ ТЭЛА-ի ժամանակ կարող է գիտակցության կորուստ լինել: Հիվանդների մի մասի մոտ լինում է արյունային խորխարտադրություն: Օբյեկտիվ հետազոտման ժամանակ դիտվում են՝ գունատություն, ցիանոզ, տախիպնոէ, թույլ կամ թելանման պուլս, ճնշման անկում, երկրորդ տոնի ակցենտ և սիստոլիկ աղմուկ թոքային զարկերակի վրա: Հնարավոր են՝ շնչառության թուլացում, թաց խզզոցներ և պլևրայի շփման աղմուկ:


ТЭЛА-ի ընթացքը կախված է թրոմբի մեծությունից և թոքային զարկերակի ախտահարման աստիճանից: Հիմնական բնի ախտահարման ժամանակ լինում են հանկարծ ի հայտ եկող հևոց և ցիանոզ, կրծոսկրի հետևում ուժեղ ցավ, գիտակցության անկում: Հնարավոր է լետալ ելք մի քանի րոպեների ընթացքում:

 

Խոշոր ճյուղերի ТЭЛА-ին բնորոշ են.

  • Կրծքում ինտենսիվ ցավ
  • Հանկարծ, կտրուկ հևոց
  • Մարմնի վերին մասի ինտենսիվ ցիանոզ
  • Ռիթմի խանգարում վերփորոքայի տախիկարդիայի տիպի
  • Զարկերակային ճնշման ռեֆլեկտոր իջեցում


Թոքային զարկերակի մանր ճյուղերի ախտահարման ժամանակ առաջանում կամ ավելանում են հևոցը, թեթև ցիանոզը, թեթև ցավը կրծքում կապված շնչառության, հազի հետ, որը կարող է ուղեկցվել արյունային խորխարտադրությամբ, կարող են լինել թաց խզզոցներ և աուսկուլտացիայի ժամանակ պլևրայի շփման աղմուկ:

 

Սկզբնաղբյուր՝ likar.info

05.07.2019