«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Պուլսի հաճախականությունը կապել են մահվան վտանգի և սրտի հիվանդությունների հետ

Պուլսի հաճախականությունը կապել են մահվան վտանգի և սրտի հիվանդությունների հետ

«Սրտի զարկերի հաճախականությունը հանգիստ վիճակում րոպեում 50-100 զարկը համարվում է նորմալ: Տարիքի հետ այդ ցուցանիշը, սովորաբար, նվազում է: Դանդաղ պուլսը խոսում է այն մասին, որ սիրտն աշխատում է արդյունավետ: 50 տարեկանից բարձր տարիքում հաճախացած սրտային ռիթմը կապված է սրտի հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ՝ մոտակա 11 տարիների ընթացքում»,- հայտնում են գիտնականները Open Heart հանդեսում:


Գիտնականները ցանկացել են պարզել, թե ինչպես է վերին սահմանով նորմային համապատասխանող սրտի ռիթմն ազդում առողջության և վաղ մահվան վտանգի վրա (մինչև 75 տարեկանը), և որքանով է կարևոր պուլսի փոփոխությունը կյանքի ընթացքում: Հետազոտություններին մասնակցել են պատահական ընտրված 1450 տղամարդ` ծնված 1943 թ., շվեդական Գետեբորգում: 1993 թ. նրանցից 798-ը լրացրել են հարցաթերթիկ, որտեղ պատմել են սրտի հիվանդությունների ընտանեկան պատմությունների և սթրեսների մակարդակի մասին: Նրանք նաև բժշկական ստուգման են ենթարկվել` ներառյալ սրտի ռիթմի հաշվարկը: Մասնակիցներին բաժանել են 4 խմբի` ելնելով պուլսի հաճախականությունից. ոչ ավելի, քան 55-ը, 66-75-ը և 75-ից ավելի զարկ` րոպեում:


Սրտի կծկումների հաշվարկը տղամարդկանց մոտ կրկնել են 2003 և 2004 թվականներին, որպեսզի ժամանակի ընթացքում գնահատեն փոփոխությունները: Հետազոտման 21 տարվա ընթացքում 119-ը (15%-ից պակաս) մահացել են մինչև 71 տարեկանը, 237-ի մոտ (28%) զարգացել են սրտային հիվանդություններ, իսկ 133-ի մոտ (14%-ից ավելի) առաջացել է սրտի իշեմիկ հիվանդություն:


Րոպեում 55 զարկից ավելին հաճախ դիտվել է ծխողների, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանք վարողների, սթրեսների ավելի ենթակա մարդկանց մոտ: Սրտի հաճախացած զարկ ունեցողների մոտ հայտնաբերվել է նաև  սիրտ-անոթային հիվանդություններն նպաստող ռիսկեր՝ ավելորդ քաշ, բարձր զարկերակային ճնշում և այլն:


1993 թ. ցանկացած պատճառից մահվան վտանգի գրեթե կրկնակի ավելացումը ցանկացած պատճառից կապված է եղել 75-ից ավելի սրտի զարկերի հետ:


Այն տղամարդկանց մոտ, որոնց սրտի ռիթմը հաստատուն է եղել 1993-2003 թվականների ժամանակահատվածում, երբ նրանք եղել են 50-60 տարեկան, սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը 44 տոկոսով ցածր է եղել` համեմատած նրանց հետ, որոնց մոտ ռիթմն արագացել է: Մեկ զարկով ռիթմի ավելացումը մեծացրել է մահվան վտանգը 3%-ով, սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը՝ 1%-ով, իսկ իշեմիկ հիվանդությունների վտանգը՝ 2-%ով:


Հեղինակները նշում են, որ հետազոտությունները սահմանափակված են մասնակիցների սեռով և տարիքով, որոնք կարող են հիվանդությունների վրա ազդող կարևոր գործոններ լինել: Բայց արդյունքները ցույց են տալիս, որ սրտի ռիթմի արագության վերահսկողությունը  կարող է կարևոր լինել ապագայում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի նախազգուշացման հարցում:

 

Սկզբնաղբյուր` medportal.ru

 

 

17.05.2019