«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Բակտերիաների կայունությունը անտիբիոտիկների նկատմամբ ԱՀԿ-ը անվանել է գլոբալ կրիզիս

Բակտերիաների կայունությունը անտիբիոտիկների նկատմամբ ԱՀԿ-ը անվանել է գլոբալ կրիզիս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ նոր զեկույցի տվյալների համաձայն, հակամիկրոբային պրեպարատների կայունության բարձրացումը շատ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ, օրինակ տուբերկուլյոզի, ավելի հաճախ է բարդացնում հիվանդությունների բուժումը: Հաղորդվում է, որ ռեզիստենտությունը անտիբիոտիկների, հակավիրուսային, հակասնկային պրեպարատների նկատմամբ ցանկացած երկրում ներկայում հանդիսանում է «գլոբալ կրիզիս»:


Հակամիկրոբային պրեպարատների նկատմամբ կայունության հարցերով հատուկ կոորդինացիոն խումբը, կազմված գիտնական էքսպերտներից և ՄԱԿ-ի գիտական կառույցների ներկայացուցիչներից, հավաքվել է 2017 թ-ի մարտին: Խմբին հանձնարարվել է մշակել հակամիկրոբային պրեպարատների նկատմամբ  ռեզիստենտության դեմ պայքարի գլոբալ գործողության սկզբունքները:


Համաձայն հաշվետվության, որը հրապարակվել է ապրիլի 29-ին, դեղերի նկատմամբ կայուն հիվանդությունները յուրաքանչյուր տարի պատճառ են դատնում 700000-ից ավելի մահվան դեպքերի ամբողջ աշխարհում, ներառյալ 230000 մահ տուբերկուլյոզից: Եթե չլինեն համաձայնեցված գլոբալ գործողություններ, հեղինակների գնահատմամբ, մինչև 2030 թ-ը պրեպարատների կայունության պատճառով, ամեն տարի կարող են մահանալ մինչև 10 միլիոն մարդ:


ՄԱԿ-ի նոր հաշվետության մեջ ընդգծվում է, որ հակամիկրոբային պրեպարատների ծայրահեղ չարաշահումը, ինչպես նաև դրանց օգտագործումը կենդանիների և բուսականության համար, արագացնում է այդ դեղերի նկատմամբ ռեզիստենտության տարածումը:
Վերջին հաշվով, համաձայն ՄԱԿ-ի կոորդինացիոն խմբի, հակամիկրոբային պրեպարատների նկատմամբ ռեզիստենտիտությունը  սպառնում է նաև առողջապահության ոլորտում գլոբալ պրոգրեսի:


Կարևոր է նաև, որ հաշվետվության մեջ ընդգծվում է մարդկանց և կենդանիների մոտ զարգացող ռեզիստենտության կապը, քանի որ միջինը մարդու մոտ հանդիպող ինֆեկցիոն հիվանդությունների 60 տոկոսը փոխանցվում է կենդանիներից, ինչը ենթադրում է բիշկների և անասնաբույժների ջանքերի համատեղման անհրաժեշտություն:


Ամերիկյան էքսպերտները կոչում են անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտում անտիբիոտիկների օգտագործման նվազման:


Դմիտրիը Կոլեսնիկ


Սկզբնաղբյուր` medportal.ru

06.05.2019