«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Արագ սնունդը և դեպրեսիան

Արագ սնունդը և դեպրեսիան

Թերևս ամենաարտասովոր հետազոտությունը՝ արագ սննդի /ֆաստֆուդի/ վնասակարությանը վերաբերող, իրականացրել են ավստրալիական Ջելմս Կուկի Համալսարանի գիտնականները: Որպես օրենք. Հետազոտողները հավաքում են մասնակիցների որոշակի թիվ, հետո նրանց բաժանում են 2 մասի: Բայց այս անգամ հարկ չեղավ այդ թիվը մասերի բաժանել: Այդ 2 խումբը դարձան Ավստրալիան Նոր Գվինեայից բաժանող Տորեսյան նեղուցի երկու կղզիների բնակիչները:

Հետազոտողների համար դա հարմար էր հենց այն հանգամանքի շնորհիվ, որ կղզիներից մեկում կան շատ արագ սննդի ռեստորաններ, իսկ մյուսում, որն ավելի մեկուսացած է, արագ սնունդ գտնելը պրակտիկորեն անհնար է:


Գիտնականները՝ սննդի և ինքնազգացողության վերաբերյալ, հարցման են ենթարկել յուրաքնչյուր կղզուց 100 մարդու, միաժամանակ նրանցից վերցնելով նաև արյան անալիզ: Բնականաբար, արագ սննդով կղզում բնակիչների սննդի մեջ մեծ տեղ են գրավել բուրգերները, կոլան և այլն: Մյուս կղզու բնակիչները սնվում էին հիմնականում ծովամթերքով:


19 հոգու մոտ արտահայտված են եղել միջին ծանրության կամ ծանր դեպրեսիայի սիմպտոմներ, դրանցից 16-ը արագ սննդի կղզուց էին և միայն 3-ը հարևան կղզուց:  100-ից 16-ը բավականին մեծ թիվ է, և այդ մարդիկ բոլորն էլ հիմնականում արագ սննդով սնվողներ են եղել:


Արյան անալիզից պարզ դարձավ, թե ինչո՞ւ է սնունդն այդպիսի ազդեցություն ունեցել: Պատճառը 2 ճարպաթթուների մակարդակների միջև եղած տարբերությունն է: ՛՛Արագ սննդի՛՛ կղզում բնակիչների արյան շիճուկում բավականին գերակշռում էր պոլիչհագեցած ճարպաթթու Օմեգա –6-ը, և շատ քիչ էր երկարշղթայական պոլիչհագեցած /длинноцепочечной полиненасыщенной / ճարպաթթու Օմեգա-3 –ը, որը պարունակվում է ծովամթերքում և նվազեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսները:


Ավելի վաղ արված հետազոտություններով պարզվել էր, որ Օմեգա-6-ի մեծ քանակը կապ ունի դեպրեսիայի հետ: Այդ թթուն ինքնուրույն վնասակար չէ, անգամ անհրաժեշտ է օրգանիզմին: Սակայն առողջ սննդում նրա և Օմեգա-3-ի հարաբերակցությունը պետք է լինի 1:1: Մինչդեռ արևմտյան սննդում, որտեղ  գերակշռում են կիսաֆաբրիկատները, այդ հավասարակշռությունը խիստ խախտվում է և կազմում մոտ 20:1:  Օմեգա-6-ը այդպիսի քանակությամբ միայն վնաս է պատճառում: Որը և հերթական անգամ ապացուցեցին գիտնականները այդ հեռավոր կղզիներում:

Սկզբնաղբյուր‘ med.vesti.ru

14.12.2018