«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Բրոնխոսկոպիա

 

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Բրոնխոսկոպիա

 

Բրոնխոսկոպիան (բրոնխների ակնադիտում) միակ հետազոտությունն է, որը թույլ է տալիս զննել բրոնխները` ներսից: Այդ հետազոտությունն իր ուրույն տեղն ունի բրոնխաթոքային համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացում: Բրոնխոսկոպիան, մեծավ մասամբ, կատարվում է տեղային անզգայացման ներքո: Բրոնխոսկոպը կարելի է անցկացնել քթով կամ բերանի խոռոչով: Սարքն  անցնում է ձայնաճեղքը, շնչափողը և դիտվում է ամբողջությամբ բրոնխիալ ծառը:

 

Բրոնխոսկոպիան կատարվում է թոքերի գոյացությունների կասկածի, բրոնխոստենոզների, ատելեկտազների անհայտ պատճառականության, թոքերի խրոնիկական բորբոքային հիվանդությունների, արյունախխման, թոքերի դիսիմինացված հիվանդությունների ժամանակ:

 

Բրոնխոսկոպիայի ժամանակ բրոնխներից վերցվում է բրոնխների արտազատուքը մանէաբանական հետազոտությունների և հակաբիոտիկների զգայունությունը որոշելու համար, ինչպես նաև` հայտնաբերելու թոքերի տուբերկուլոզի հարուցիչը:

 

Բրոնխոսկոպիայի ժամանակ կատարվում է նաև բիոփսիա` բջջաբանական և հյուսվածքաբանական հետազոտության համար` որոշելու գոյացության տեսակը:

 

Ներկայացված տեսաբրոնխոսկոպը և պրեմիում  HD պրոցեսորը բարձր հնարավորությունների սահմաններում թույլ է տալիս ստանալ առավել հստակ պատկեր, մեծացնել տեսադաշտը՝ հեռվից տեսնելու ավելի խորը տեղակայված ախտաբանական փոփոխությունները:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Բրոնխոսկոպիա   «Արմենիա» բժշկական կենտրոն. Բրոնխոսկոպիա

 

I-S CAN թվային տեխնոլոգիան և վիրտուալ բրոնխոսկոպն ավտոմատ ընտրում է լավագույն պատկերը և հնարավորություն է ընձեռում այն արագ ստանալ, արտացոլել իրական ժամանակում, ինչը կարևորագույն նշանակություն ունի առկա ցանկացած ախտաբանական փոփոխությունները արագ և վաղ հայտնաբերելու գործում: