«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Համակարգչային տոմոգրաֆիա

Համակարգչային տոմոգրաֆիա

 

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) կիրառվում է որպես առաջնային մեթոդ ախտաբանական պրոցեսը հայտնաբերելու նպատակով, նաև ախտորոշման ճշգրտման համար, եթե մինչև այդ կատարված ռենտգենաբանական, ուլտրաձայնային և այլ հետազոտության մեթոդներն արդյունավետ չեն եղել:

 

Համակարգչային տոմոգրաֆիան կիրառվում է ներքին օրգանների հիվանդությունների հետազոտման ժամանակ: Այն առաջատար մեթոդ է այնպիսի հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիք են` գլխուղեղի, թոքերի, ողնաշարի, ողնուղեղի, միջընդերքի, լյարդի, երիկամների, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի, աորտայի, թոքային զարկերակի հիվանդությունները:

 

«Արմենիա» ՀԲԿ ախտորոշիչ կենտրոնը համալրված է «Toshiba» ընկերության իր սերնդի մեջ լավագույն երկու համակարգչային տոմոգրաֆով՝ Aquilion one 320 և 64 շերտանի պարույրով: Բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից այս սարքավորումները հնարավորություն են տալիս ստանալ պատկերների կատարյալ որակ և իրականացնել ճշգրիտ ախտորոշում:

 

2005 թվականից առայսօր «Արմենիա» ՀԲԿ համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունը ղեկավարում է բժիշկ-ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանը:

 

Ծառայությունը սպասարկում են 3 հիմնական բժիշկ , 4 լաբորանտ (հերթափոխով) և 2 հերթապահ բժիշկ:

 

   «Արմենիա» բժշկական կենտրոն. Համակարգչային տոմոգրաֆիա  «Արմենիա» բժշկական կենտրոն. Համակարգչային տոմոգրաֆիա