«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44
Մեր պատմությունը
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը (ՀԲԿ) Հայաստանի ամենամեծ բժշկական կենտրոններից է: Այն հիմնադրվել է 1920-ականներին, 1970 թվականից սկսել է գործել Մարգարյան 6 հասցեում գտնվող նորակառույց համալիրում, որը բաղկացած է հիմնական, պոլիկլինիկայի, քիթ-կոկորդ-ականջաբանական և ախտաբանական անատոմիայի մասնաշենքերից: Կենտրոնն ունի մեքենաների համար նախատեսված 2 մուտք` Հալաբյան և Ֆուչիկ փողոցներից, ու ընդարձակ այգի:
«Արմենիա» ՀԲԿ բազմապրոֆիլ հաստատություն է, ունի 23 բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող են ստացիոնար բուժում ստանալ ավելի քան 800 հիվանդ: «Արմենիա» ՀԲԿ նպատակն է. բարձրացնել բժշկական ծառայությունների որակը` հիմնվելով բարձր պրոեսիոնալիզմով բուժանձնակազմի վրա, պահպանել տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հեղինակությունն ու շարունակել հանրապետության առաջատար կլինիկաների շարքը համալրելու ավանդույթը:
«Արմենիա» ՀԲԿ ընդունվում են հիվանդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Հիվանդները կարող են ստանալ ստացիոնար բուժում, հետազոտվել «Արմենիա» ախտորոշման կենտրոնում, ստանալ ամբուլատոր բուժում` դիալիզի, հիպերբարիկ օքսիգենացման, վերականգնման և հոգեթերապիայի բաժանմունքներում:
«Արմենիա» ՀԲԿ-ում գործում են շուրջօօրյա բժշկական ծառայություններ Կենտրոնում գործում են նաև. ճաշարան, գրքերի կրպակ, բանկ, դեղատուն, պարենային խանութ և 24-ժամյա ավտոկայանատեղ: Կենտրոնն ապահովում է հիվանդների տեղափոխում քաղաքից, օդանավակայանից, Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից և Վրաստանից:
«Արմենիա» ՀԲԿ պացիենտներն ընդունվում են պետպատվերի շրջանակներում կամ ապահովագրական գործակալությունների միջոցով: Վճարումներն ընդունվում են կանխիկ, պլաստիկ քարտերով կամ փոխանցումով: Տեսակցության ժամերն են` 13:00-19:00:
Վերջին նորությունները
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ /ՈՎՎ/. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինի դեպքում վնասվում են ողնաշարի ոսկրային կառույցներն առանց ողնուղեղի ախտահարման։ Դրանք կոչվում են չբարդացած կոտրվածքներ...
Նախադեպը չունեցող հիբրիդ-վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ-ում
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով նա տեղափոխվել է․․․
Գլխուղեղի բարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան
Ինչպես և չարորակ ուռուցքները, բարորակ ուռուցքները ախտորոշվում են գլխուղեղի ՄՌՏ հետազոտությամբ, որի ընթացքում ներարկվում է կոնտրաստ նյութ․․․
Բացառիկ վիրահատություն Արմենիա ՀԲԿ–ում՝ ենթաստամոքսային գեղձի հազվադեպ հանդիպող ուռուցքի (ինսուլինոմա) կապակցությամբ
2023 թ. հունվարին «Արմենիա» ՀԲԿ էնդոկրինոլոգիական բաժանմունքի ղեկավար, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Լուսինե Մամիկոնյանին դիմել է 23 տարեկան աղջիկ: Նա նախկինում բուժվել է Ռուսաստանում, ապա Հայաստանի տարբեր կլինիկաներում, սակայն․․․

«Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին գրավելու ընդունակություն»:

Վ.Վ. Վերեսարև